ԺԻՐԻՆՈՎՍԿԻ. ՛՛ԵՎՐՈՊԱՆ ԱՅԼԵՎՍ ԿԻՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴ ՉՈՒՆԻ ՆՐԱՆՔ, ՉԵԶՈՔ ՍԵՌԻ ԵՆ՛՛
Արխիվ 12-16ԺԻՐԻՆՈՎՍԿԻ. ՛՛ԵՎՐՈՊԱՆ ԱՅԼԵՎՍ ԿԻՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴ ՉՈՒՆԻ, ՆՐԱՆՔ ՉԵԶՈՔ ՍԵՌԻ ԵՆ՛՛
Ռուսաստանյան ԶԼՄ-ները գրում են, որ «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրստին է անդրադարձել ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:
«Ռոսսիա» հեռուստաընկերության եթերից ժիրինովսկին հայտնել է. «Մեր վրդովմունքը սահման չունի: Սա Եվրոպայի վերջն է: Այն նեխել է: Նրանք այլևս չունեն կին ու տղամարդ, նրանց մոտ չեզոք սեռն է: Եվրոպան չեզոք սեռի է: Ահա այս մորուքավոր կինը` դժբախտ ավստրիացի տղան»:

