ՎԵՃԻ ԵՎ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ ՊԱՐԶՎԱԾ ՉԷ՞
Արխիվ 12-16ՎԵՃԻ ԵՎ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ ՊԱՐԶՎԱԾ ՉԷ՞
Մայիսի 7-ին, ժամը 23:30-ին, Գրիգոր Լ.-ն հաղորդում էր տվել, որ այդ օրը, ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից` Վարդուհի Գրիգորյանից, և այլևս նրանից ոչ մի տեղեկություն չունի:
Մայիսի 10-ին սպանություն կատարելու կասկածանքով, բերման էր ենթարկվել 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանը` իր վարած «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարված զննությամբ` ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել էր «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` փամփշտատուփով, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ՉԺ» տիպի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ, «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների:
Պարզվել էր, որ ՛՛Սերգեյ Գրիգորյանը մայիսի 7-ին ավտոմեքենայի սրահում վիճաբանել էր Վարդուհի Գրիգորյանի հետ, որի ժամանակ «Բրաունինգ» տիպի ատրճանակից` սպանելու դիտավորությամբ, երկու անգամ կրակել է նրա վրա, այնուհետև դին թաղել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքում՛՛:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

