ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱԱՈՐԸ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ Է ԴՐԵԼ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱԱՈՐԸ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ Է ԴՐԵԼ
Րոպեներ առաջա սկսվեց ԱԺ արտահերթ նիստը, որտեղ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը մանդատը վայր է դրել, այնուհետ հավելեց, որ եթե 15 օրվա ընթացքում դիմումի բովանդակությունը չի փոխվում, հետեւաբար պատգամավորի լիազորությունները դադարում են:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորը, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, շաբաթներ առաջ Աժ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելուց եւ անցած քառօրյան բոյկոտելուց հետո, ներկայացել էր Աժ եւ հենց նիստերի դահլիճում ջերմագին ողջունում էր ֆրակցիայի ներկայացուցիչներին: Նշենք, նաեւ, որ մի շարք լրատվամիջոցներ ներկայացնում էին նաեւ, որ Գրիգորյանը ինչ-ինչ տարաձայնություններ է ունեցել ԲՀԿ առաջնորդի հետ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

