ԱՐՏԱԿ ԶԻԼՖԻՄՅԱՆ. «ՉՈՒՏՈՂԻ ՄԱԼԸ, ՈՒՏՈՂԻՆ ՀԱԼԱԼ Է»

Արխիվ 12-16

ԱՐՏԱԿ ԶԻԼՖԻՄՅԱՆ. «ՉՈՒՏՈՂԻ ՄԱԼԸ, ՈՒՏՈՂԻՆ ՀԱԼԱԼ Է»

 

Ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանը Ռուսաստանի հետ համատեղ նոր ֆիլմ է նկարահանում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե ֆիլմը երկրաշարժի մասին է, սակայն իրականում այն պատմում է բոլորովին այլ բանի մասին. «Այն կոնկրետ երկրաշարժի մասին չէ և այս դեպքում, խնդիրը միայն երկրաշարժը չէ: Այն պարզապես ի հայտ է բերում բաներ, որոնց մասին մենք չենք մտածում սովորական պայմաններում»: Խնդիրը, այո, միայն երկրաշարժը չէ և ֆիլմի ստեղծագործական թիմը չի փորձում պայքարել բնության դեմ: Ընդհակառակը` նրանք բնական աղետի մեջ ցույց են տալիս բնության հրաշքը` սերը. «Ֆիլմում իր ամբողջ խորությամբ դրսևորվում է սերը՝ ոչ թե կնոջ-տղամարդու միջև, այլ, իմ կարծիքով, սիրո երևույթի գագաթնակետը համարվող մայրական սիրո զգացումը, թե ինչպես է կարողանում մայրը փրկել նորածին դստերը»:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Լուսինե Մանուկանը և Հովիկ Չարխչյանը: Չնայած նրան, որ ֆիլմը հովանավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, սցենարին նրանց կողմից որևէ միջամտություն չի ցուցաբերվել. «Ռուսաստանից միայն պրոդյուսերական կողմից է միջամտություն եղել: Իսկ սցենարին որևէ կերպ չեն միջամտել»,-նշում է Արտակ Զիլֆիմյանը: Ռեժիսորի խոսքերով, այս պահին Հայաստանի կողմից առաժմ ստացել են միայն աջակցություն, իսկ ֆինանսավորումը դեռեւս միայն Ռուսաստանից է, քանի որ ֆիլմը գտնվում է սկզբնական փուլում և այս պահին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում. «Գյումրեցիներն այսպիսի մի խոսք ունեն, որը մեջբերելը տեղին է. «Չուտողի մալը, ուտողին հալալ է»»,- կատակով ասաց ռեժիսորը, շարունակելով. «կցանկանայի, որ այս տեսակ ազգային քայլերի նախաձեռնությունը մեր կողմից լիներ»:

Դերասանական կազմն արդեն որոշ չափով ընտրված է. կլինեն դերասաններ և' Հայաստանից, և' Ռուսաստանից. «Ֆիլմում նկարահանվելու է Արմեն Ջիգարխանյանը: Գլխավոր կերպարը վստահվել է Ռուսաստանի հայտնի դերասան Եվգենի Սիդիխինը: Հիմա դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել դերասանների անունները: Ֆիլմը մեծամասամբ նկարահանվելու է Գյումրիում, Սպիտակում, Մոսկվայում և Երևանում: Ֆիլմը կունենա միջազգային պրեմիերա և կցուցադրվի Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և ալուր:

Հիշեցնենք, որ ֆիլմի պրոդյուսերն է Ալեքս Շախը, իսկ նկարահանումները կսկվեն միայն այս տարվա նոյեմբերի:

 

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում