ԲԱՑՎԵՑ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՆԵՐՀԱՅԵՑՈՒՄ»` ՀԵՏՄԱՀՈՒ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Արխիվ 12-16

ԲԱՑՎԵՑ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՆԵՐՀԱՅԵՑՈՒՄ»` ՀԵՏՄԱՀՈՒ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

 

 

«Ինձ համար ամենատպավորիչ և հուզիչը մարդ ներկայացնող նկարն է, միայն շատ մեծ նկարիչը կարող է մարդ նկարել, մարդու մասին պատմել, միաժամանակ պատմել նաև իր մասին»:

 

Հակոբ Հակոբյան


Մայիսի 10-ին Հայաստանի ազգայի պատկերասրահում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Ներհայեցում» խորագրով հետմահու առաջին ցուցահանդեսը, որը բաց կլինի մեկ ամիս: Այս ցուցահանդեսը ընդհանուր պատկերացում է տալիս գեղանկարչի անցած ստեղծագործական ուղղու մասին, քանի որ ցուցահանդեսում ներկայացված են նրա տարբեր տարիների ստեղծագործությունները` Եգիպտոսից մինչև ԽՍՀՄ ու անկախության շրջան:

Ցուցահանդեսում ներկայացվել են նաև այնպիսի աշխատանքներ, որոնք արվեստասեր հասարակությունը կտեսնի առաջին անգամ: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ ցուցահանդեսի բացման իր խոսքում նշեց, որ Ազգային պատկերասրահում հերթական տոնն է. «Բացվում է 20-րդ դարի լավագույն նկարիչներից մեկի ` Հակոբ Հակոբյանի հետմահու առաջին ցուցահանդեսը: Նա իսկապես ժողովրդական նկարիչ է ոչ միայն իր կոչումով, այլև` արվեստով: Այն նկարչությունը, որը 60-ական թվականներին եկավ Հայաստան, մենք տեսանք որ նոր էր, նա մեր կերպարվետ բերեց մտածելակերպ, արտահայտելու ձև ,որն արժանի է մեծ գնահատականի: Հակոբ Հակոբյանը կարողացավ ասել, որ Հայկական բնաշխարհը կարելի է ուրիշ ձև` յուրովի տեսնել: Արդեն երկար տարիներ վարպետը մեզ բոլորիս իր արվեստով հիացնում է, շնորհակալ ենք նրան»:

Մեծ վարպետը 40 տարեկան էր, երբ վերադարձավ Հայրենիք, որտեղ նրա համար իսկապես պայմաններ ստեղծվեցին ներկայացնելու իր ստեծագործությունները: ՀՀ նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ խոքով` դժվար կլիներ պատկերացնել Հակոբ Հակոբյանի ստեղծագործական ուղին, եթե նա չվերադառնար Հայրենիք. «Նա հայրենադարձ էր: Ես չգիտեմ, ինչպիսի ստեղծագործական կյանք կունենար, եթե չվերդառնար Հայաստան: Համոզված չեմ, այլ վայրում նա կշարունակեր զբաղվել կերպարվեստով և այսպիսի բարձունքների կհասներ, ինչպիսին այսօր է: Հայրենիքում պայմաններ ստեղծվեցին, որպեսզի Հակոբյանը իր հայրենի հողում ստեղծի հազարավոր ստեղծագործություններ, որոնք ցուցադրվում էին ամբողջ խորհրդային միության երկրներում: Հակոբ Հակոբյանը մեծ վարպետ է, նրա անունը ընդմիշտ կմնա մեր մշակույթի պատմության մեջ»:

Գեղանկարչի մտերիմ ընկեր Շահեն Խաչատրյանը, Հակոբ Հակոբյանին բնորոշեց, որպես հայ ժողովրդին ու հայ ազգին նվիրված բացառիկ արվեստագետի և հավելեց, որ նրա ստեղծագործությունների հետմահու առաջին ցուցադրությունը ևս մեկ անգամ կբացի այն խորությունն ու անհատականությունը, որը ճանաչվեց ամբողջ աշխարհում և արժանացավ բարձր գնահատականի:

ՀՀ ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը ծնվել է Եգիպտոսում` 1923 թվականին: Սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետև մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: Վարպետը իր ստեղծագործության առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները: Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ 1962 թվականին գեղանկարիչը ընտանիքով հայրենադարձվել է Հայրենիք: Հ. Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ սուրբ.Մեսրոպ Մաշտոցի, հայ եկեղեցու Սահակ-սուրբ. Մեսրոպ շքանշաններով, արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում և այլուր: Հակոբյանի գործերից պահվում են Երևանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում