ԼԱ ԼԻԳԱՆ ԱՅԼԵՎՍ ԱՅՆ ՉԷ...
Արխիվ 12-16ԼԱ ԼԻԳԱՆ ԱՅԼԵՎՍ ԱՅՆ ՉԷ...

Իսպանիայի առաջնությունը երբեք այսքան լարված վերջնամաս չի ունեցել, միշտ կանխատեսելի Լա Լիգան այլեւս այն չէ...Իսպանիայի առաջնության՝ 37-րդ տուրում առաջատար եռյակում գտնվող թիմերը կրկին անսպասելի սայթաքեցին: Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Աթլետիկոն» Մադրիդում 1:1 հաշվով ավարտեց «Մալագայի» դեմ հանդիպումը, իսկ կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Էլչեի» հետ՝ 0:0: Իսկ ահա Մադրիդի «Ռեալը» Վիգոյում 0:2 հաշվով պարտվեց «Սելտային», «արքայական» ակումբը չեմպիոն դառնալու շանսերը վերջնականապես կորցրեց: Այսպիսով, Իսպանիայի առաջնությունում ամեն ինչ կորոշվի վերջին տուրում, երբ «Բարսելոնան» սեփական հարկի տակ կփորձի առավելության հասնել «Աթլետիկոյի» նկատմամբ, միայն հաղթանակի դեպքում կատալոնացիները կդառնան Իսպանիայի չեմպիոն: «Աթլետիկոն» ունի 89 միավոր, իսկ «Բարսելոնան»՝ 86: «Ռեալը» 84 միավորով եզափակում է լավագույն եռյակը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

