ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՀԱՂԹԵՑ «ԹՐԱՇԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՀԱՂԹԵՑ «ԹՐԱՇԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ավարտվեց «Եվրատեսիլ-2014»-ը եւ այս անգամ եւս անկանխատեսելի մրցույթն առաջնորդվեց անկանոն քաղաքականությամբ: Թեպետ արդեն ամիսներ առաջ կանխատեսվում էր, որ թրաշով աղջիկը գրավելու է ողջ Եվրոպան ու ոչ թե գնահատվելու է լավ ելույթն ու գեղեցիկ բեմականացումը` շոուն, այլ` անդեմ սեռն ու թրաշը: Այնուամենայնիվ, Հայաստանը միավորներ ստացավ հետեւյալ հերթականությամբ. Առաջին 12 միավորը` Ֆրանսիայից, որից հետո հայտնվեցիքն 3-րդ հորիզոնականում, ապա 12-ական միավորներ ստացանք նաեւ Կոնչիտայի հայրենիքից` Ավստրիայից եւ մեր եղբայր պետությունից` Վրաստանից: 10-ական միավորներ ստացանք Մոնտենեգրոյից, Լատվիայից, Ուկրաինայից եւ Բելառուսից,
վերջինիս 10 միավորի շնորհիվ նույնիսկ մի պահ հայտնվեցինք 2-րդ հորիզոնականում: Մակեդոնիայից եւ Ռուսատանից ստացանք 8-ական միավորներ, թեպետ ամենաանսպասելին հենց Ռուսատանի 8 միավորն էր, քանի որ Ռուսաստանն իր 10 միավորը շռայլեց Ադրբեջանին, 12 միավորը` Բելառուսին: Հունաստանից, Ռումինիայից, Նիդեռլանդներից եւ Հունգարիայից ստացանք 7 միավոր, Սան Մարինոյից, Մալթաից, Գերմանիայից եւ Իսրաելից` 6 միավոր: Շվեդիայից եւ Էստոնիայից` 5 միավոր, Պորտուգալիայից, Ֆինլանդիայից եւ Իսպանիայից 4 միավոր: Մոլդովայից ստացանք 3, Դանիայից եւ Իսլանդիայից 2 եւ Լեհաստանից 1-ական միավորներ:
Հայաստանից միավորները Եվրոպային ներկայացրեց հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը եւ 8 միավոր ստացավ Բելառուսը, 10 միավոր` Ռուսաստանը եւ 12-ը շատ տարօրինակ կերպով գնաց Մոնտենեգրոյի օգտին:
Այնուամենայնիվ, Հայաստանը 174 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը եւ հաղթող երկիր դարձավ Ավստրիան` իր թրաշով Կոնչիտայի շնորհիվ: Այս ամենից հետո հերթական անգամ համոզվեցինք, որ այս տարվա «Եվրատեսիլը» վերածվեց «կոնչիտատեսիլի» եւ հաղթեց հենց թրաշի քաղաքականությունը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

