ԱՐԱՄԸ ՄԵՆԱԿ` ԱՌԱՆՑ ԲԵՔ ՎՈԿԱԼԻ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Արխիվ 12-16ԱՐԱՄԸ ՄԵՆԱԿ` ԱՌԱՆՑ ԲԵՔ ՎՈԿԱԼԻ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Րոպեներ առաջ Դանիայի Կոպենհագեն քաղաքում մեկնարկեց «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչ փուլը, որտեղ այս անգամ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն իր «Not Alone» երգով հանդես եկավ 7-րդ համարի ներքո: Ինչպես միշտ կարծիքները հակասական են, բայց բոլորի մոտ կա մեկ համոզմունք, որ այս անգամ հաստատ հաղթանակը մերն է լինելու եւ Ռուսաստանի դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, պետդումայի փոխնախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ենթադրություններն իրականություն են դառնալու, այդ դեպքում Ժիրինովսկին խոստացել է մեծ ինքաթիռով գալ Երեւան: Սակայն հաղթանակը մեզնով անելու համար, Սփյուռքի մեր հայրենակիցները երեւակայության գիրկն ընկնելու փոխարեն մեկ անգամ եւս համախմբվենք ու անցեն ակտիվ քվերակության: Իսկ մինչ քվեարկությանն անցնելը առաջարկում ենք եւս մեկ անգամ վայելել Արամ MP3-ի կատարումը` եվրատեսիլյան եզրափակչում: Ի դեպ, շատերի կարծիքով Արամը մենակ` առանց բեք վոկալի, հաղթելու է: Դե ինչ, սպասենք արդյուքններին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

