Սեքսոպաթոլոգ. «ԿԱՆԱՅՔ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՍԵՔՍՈԼՈԳԻ` ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻՄԵԼՈՒՑ ՀԵՏՈ» (+Տեսանյութ)
Արխիվ 12-16Սեքսոպաթոլոգ. «ԿԱՆԱՅՔ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՍԵՔՍՈԼՈԳԻ` ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻՄԵԼՈՒՑ ՀԵՏՈ» (+Տեսանյութ)
Մայիսի 10-ին՝ սեքսոպաթոլոգների միջազգային օրը, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, դոցենտ ՍԵՎԱԴԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սեռական խանգարումների մասին՝ փաստելով, որ սեքսոլոգներին ավելի շատ տղամարդիկ են դիմում, քան կանայք. «Կանայք դիմում են սեքսոլոգի` տղամարդու կամ ամուսնու դիմելուց հետո`հաճախ բժշկի պահանջով՝ ճիշտ բուժում կազմակերպելու համար: Հայերի մեջ կարծրատիպ կա, թե կնոջ սեքսուալությունը տղամարդու սեքսուալության հայելային արտացոլլումն է»:
Մասնագետը հուրախությամբ նշեց, որ գովելի է այն փաստը, որ վերջերս սեքսոլոգների դիմում են անհատներ, որոնք պատրաստվում են ամուսնանալ: Ս. Հակոբյանի խոսքերով`նրանք խորհրդատվություն են ստանում մասնագետի կողմից, ինչպես նաեւ մինիմալ հետազոտություններ են անցնում, ինչը կարող է ապահովագրել զույգի առավել անվտանգ, առողջ միջանձնային հետագա հարաբերությունները:
Ս. Հակոբյանը նաեւ անդրադարձավ ազգային որոշ առանձնահատկություններին`նշելով, որ կան սեռական խանգարումներ, որոնք բնորոշ են այս կամ այն ազգին: Ըստ Հակոբյանի՝ օրինակ` կույս ամուսնություն կոչվածը, ԱՄՆ-ում հազվադեպ հանդիպող երեւույթ է, քանի որ նման խնդրի դեպքում ամերիկացին անմիջապես կդիմի մասնագետի օգնությանն, այլ ոչ կքողարկի խնդիրը: «Սա այն դեպքն է, երբ ամուսինները սեռական հարաբերություն չեն ունենում՝ ինչ-ինչ գործոններով պայմանավորված եւ քողարկում են խնդիրը, պատահում է՝ տարիներով. բժշկի դիմում են երեխա ունենալու նպատակով»:
Բժիշկ Հակոբյանը նաեւ նշեց, որ հայ իրականության մեջ հանդիպել է ամուսնական զույգի, որը 12 տարի սեռական հարաբերություն չի ունեցել, դիմել է բժշկի՝ երեխա ունենալու ցանկությամբ:
«Կույս ամուսնություն, վագինիզմ, կոիտոֆոբիա (վախ սեռական հարաբերությունից) սեռական խանգարումները՝ հաճախ սխալ սեռական դաստիարակության հետեւանք են»:
«Իրավունքը» հետաքրքրվեց նաեւ մասնագետից, թե ինչ սեռական խնդիրներով են հայերը դիմում սեքոսոպաթոլոգի օգնությանը: Պատասխանը` տեսանյութում:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

