Ներսես Կարապետյանի մահվան պատճառը դեռ հայտնի չէ
Արխիվ 12-16Ներսես Կարապետյանի մահվան պատճառը դեռ հայտնի չէ
Մայիսի 10-ի առավոտյան ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորման պատճառով մահացել է: Դեպքի հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարությույան մամուլի ցառայությունից տեղեկացնում են.
«Ըստ նախնական տվյալների, մայիսի տասին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Ներսես Ղազարի Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

