ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Արխիվ 12-16ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ
Այսօր մի խումբ քաղաքացիներ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առջեւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ուկրաինայի Օդեսա քաղաքում զոհված 46 զոհերին: Դեսպանատան դիմաց դրվեցին ծաղիկներ, տեղի ունեցավ մոմավառության արարողություն:
Ինչպես նշեց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հկ-ի նախագահ ՍԵՒԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ. «Տեղի ունեցավ մոմավառություն Ուկրաինայի դեսպանատան դիմաց, դա հարգանքի տուրք մատուցելու մի ձեւր էր Օդեսայում զոհվան մարդկանց նկատմամբ: Այդ մարդիկ պարզապես զոհեր չեն, նրանք ֆաշիզմի զոհն են: Մեր խնդիրն այն է, որ ողջ հանրության ուշադրությունը դարձնենք տվյալ խնդրին: Մենք չենք ցանկանում, որ ֆաշիզմը էլ ավելի խորը արմատներ գցի Ուկրաինայում: Ուկրաինայում կատարվում է այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ, համեմատական եմ անցակցնում Սումգայիթի դեպքերի հետ»:
«Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ» կազմակերպության ղեկավար Արման Բոշյանն էլ նշեց, որ դեպքին չարձագանքել չէին կարող, քանի որ Օդեսայում զոհվել է 46, իսկ անհետ կորել 50 մարդ, իսկ այդ կրակի մեջ հավանականությունը մեծ է, որ այդ մարդիկ էլ են զոհվել: Բոշյանը նաեւ շեշտեց, որ իրենք չէին կարող չարձագանքել մի դեպքի, որը Սումգայիթում կատարվածի կրկնողությունն է. «Մենք ֆաշիզմը ջարդել ենք, իսկ այսօր ֆաշիզմը կրկին վերածնունդ է ապրում:
Բոլորը, ովքեր սատարում են նման դեպքեր, ովքեր աջակցում են ցեղասպանությանը, պատասխան են տալու կրկին, ինչպես պատասխան են տվել 1945 թվականին: Աստված տա, որ դրա համար կրկին չպահանջվի հասնել Բեռլին, հուսով ենք դրան չի հասնի»:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

