«ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԻԱՅՆ ԿԱՐԳԱՊԱՀ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ»

Արխիվ 12-16

Փոխգնդապետ Ս. Մինասյան. «ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԻԱՅՆ ԿԱՐԳԱՊԱՀ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ»

 

«Ինչպես արդեն բոլորս տեղյակ ենք, հաճախակի հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունենում հակառակորդի կողմից: Եվ հրադադարի ռեժիմի խախտման դեպքում միայն կարգապահ զինծառայողը կարող է դիմակայել», - օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի մարտական հերթապահություն իրականացնող հյուսիս-արեւելյան զորամասերից մեկի հրամանատար, փոխգնդապետ ՍԱՄՎԵԼ ՄԻՆԱՍՅԱՆՆ ու հավելեց. «Փառք Աստծո, մեր զինծառայողները կարգապահ եւ հոգեպես ամուր են»:

-Պարոն փոխգնդապետ, ինչպիսի՞ն է զորամասի առօրյան:

- Զորամասում առօրյան, համաձայն կարգացուցակի, վեր կացից մինչեւ քուն հագեցած է մարտական պատրաստության պարապմունքներով: Մարտական հերթապահության մեկնումից առաջ բոլոր զինծառայողները նախապատրաստվում են, անց է կացվում անձնակազմի բուժզննում, անձնակազմի ընտրություն: Այն զինծառայողները, որոնք պատրաստ չեն հերթապահությունն իրականացնել, հանվում են հերթապահությունից ու նրանց հետ առանձին աշխատանքներ է իրականացվում: Հիմնականում կիրակնօրյա միջոցառումներն են շատ հագեցած, հատկապես տոնական միջոցառումները: Հանրակրթական դպրոցի բարձր դասարանի սաների, համայնքների հետ համատեղ իրականացվում է սպորտ-մասսայական միջոցառումներ, որը շատ հետաքրքիր ու հագեցած է անցնում:

- Ինչպե՞ս կգնահատեք զինծառայողների մարտական պատրաստվածությունը:

- Մարտական պատրաստվածությունը զորամասում գնահատում եմ լավ: Մեր հրաձգանը այդքան էլ հեռու չէ եւ օր ու գիշեր, այսպես ասած, գործի մեջ է: Յուրաքանչյուր զինծառայող ուսումնական փուլի ընթացքում տասնյակ անգամ հնարավորություն ունի կրակելու: Մարտական հերթապահության մեկնելուց առաջ հատկապես բոլոր ստորաբաժանումները գործնական հրաձգության են մասնակցում: Վերջերս կոնկրետ այս փուլի ընթացքում մենք անցկացնում ենք նաեւ շուրջօրյա պարապմունքներ, որտեղ զինծառայողների ստորաբաժանումները գիշեր-ցերեկ նույն թեմաներով պարապմունքներն են անցկացնում:

- Իսկ ո՞րն է այսօր սահմանապահ զինվորի խնդիրը:

- Սահմանապահ զինվորի առաջնահերթ խնդիրը ազգաբնակչության անվտանգությունն ապահովելն է, պետական սահմանի պահպանությունն ու թույլ չտալը , որպեսզի հակառակորդի կողմից ներթափանցման հնարավորություններ լինեն: Վերջին ժամանակներս դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման դեպքեր են գրանցվել Զինված ուժերի գրեթե բոլոր հատվածներում եւ հիմա առավել զգոնությունը բարձրացված է` կոնկրետ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման հավանականությունը կրճատելու, նրանց հայտնաբերելու եւ անհրաժեշտության դեպքում ոչնչացնելու:

- Ի՞նչ է արվում մերօրյա զինվորի մարտական ոգին բարձրացնելու ուղղությամբ:

- Զինծառայողների բարոյահոգեբանական մթնոլորտի կայունության ապահովման ուղղությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ: Հիմնականում հասարակական կազմակերպությունների, սահմանապահ բնակավայրերի դպրոցների սաների հետ շատ հանդիպումներ են լինում: Համայնքի ղեկավարներն են հաճախակի լինում զորամասում, ինչպես նաեւ արցախյան պատերազմի վետերանները: Հիմա մեր ազատամարտիկների միության հետ պլանավորում ենք, որ մոտակա ժամանակում երկու օրով տեղի բնակչությունից, ովքեր մերօրյա պատերազմին մասնակցել են, այսինքն`արցախյան ազատամարտի մասնակից են եղել, բարձրանան մարտական դիրքեր եւ հերթապահություն իրականանցնեն մեր զինվորների հետ միասին, որպեսզի ավելի բարձրանա մեր զինվորի մարտական ոգին:

- Ըստ Ձեզ, անհրաժեշտության դեպքում այսօր մեր զինվորները պատրա՞ստ են արժանի հակահարված տալ հակառակորդին:

-Իհարկե, պատրաստ ենք: Եթե պատրաստ չլինենք, էլ ի՞նչ ենք անում այստեղ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Նշենք, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ առաջնորդությամբ օրերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր էին այցելել 140 ուխտավոր ու լրագրող:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում