Տուրչինովն աշխատանքից հեռացրել է Լուգանսկի մարզի ղեկավարին
Արխիվ 12-16Տուրչինովն աշխատանքից հեռացրել է Լուգանսկի մարզի ղեկավարին
Ուկրաինայի նախագահի ժ/պ, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը աշխատանքից հեռացրել է Լուգանսկի մարզի ղեկավար Միխայիլ Բոլոտսկիխին, որը պաշտոնավարեց 2 ամիս: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:
Մեկ այլ հրամանագրով Տուրչինովը Լուգանսկի մարզի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրել է առաջին տեղակալ Իրինա Վերիգինայի վրա:
Բոլոտսկիխը Լուգանսկի մարզի ղեկավար էր նշանակվել 2014թ. մարտի 2-ին՝ փոխարինելով Վլադիմիր Պրիստյուկին:

