Օդեսայում մահացած հայերին ծաղրում են
Արխիվ 12-16Օդեսայում մահացած հայերին ծաղրում են
Այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանում Ուկրաինայի դեսպանության առջև հարգանքի տուրք մատուցվեց . մայիսի 2-ին Օդեսա քաղաքում տեղի ունեցած զանգվածային բախումների ժամանակ մահացած 46 քաղաքացիների հիշատակին :
Ուկրաինայի դեսպանատան դիմաց, «Ոչ ֆաշիզմին», «Սումգայիթ 1988, Ադրբեջանական ֆաշիզմ, Օդեսա 2014, Ուկրաինական ֆաշիզմ» պաստառներով հավաքված մոտ երկու տասնյակ քաղաքացիները մոմեր վառեցին, մեխակներ դրեցին դեսպանատան մուտքի առջեւ:
«Մենք ֆաշիզմը ջարդել ենք, իսկ այսօր այն վերածննունդ է ապրում հետխորհրդային երկրներում: Ֆաշիզմը զենք է, որով իրականցվում են հեղաշրջումներ, պատերազմներ: Մարդուն չի կարելի վառել նրա համար, որ նրա կարծիքը չի համապատասխանում չակերտյալ դեմոկրատական ստանդարտներին, որը ռումբերով են բերում աշխարհ: Այնտեղ վառել են մարդկանց եւ թույլ չեն տվել, որպեսզի նրանց օգնություն ցույց տան»,- ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը:
Արման Բոշյանի կարծիքով՝ Եվրամայդանում մահացած հայերին այսօր հիշում եւ հարգում են, իսկ Օդեսայում մահացած հայերին՝ ծաղրում. «Կան մարդիկ, ովքեր այդ զոհերին սարքել են հումորի թեմա: Առաջին հայը, որ զոհվեց Եվրամայդանում, Սերգեյ Նիկոյանն է: Շատ խոսվեց այդ հայի մասին, ով իր գաղափարների համար զոհվեց: Լավ թե վատ գաղափար, այլ հարց է: Բայց երբ զոհվեց Ռուբեն Հովհաննիսյանը, ինչո՞ւ ոչ մեկ չէր հիշում իր մասին, մի՞թե նրա համար, որ նա հակառակ կողմից է»:

