ՓԱՐԱՋԱՆՈՎԻ «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ԿՑՈՒՑԱԴՐՎԻ «ԿԱՆՆԻ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԸ» ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Արխիվ 12-16ՓԱՐԱՋԱՆՈՎԻ «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ԿՑՈՒՑԱԴՐՎԻ «ԿԱՆՆԻ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԸ» ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Դեռեւս անցյալ տարի սկսված Սերգեյ Փարաջանովի 1967 թվականին նկարահանած «Նռան գույնը» ֆիլմի վերականգնման աշխատանքներն արդեն ավարտված են, այն իրականցվել է Համաշխարհային կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնն էլ հիմնադրամին է տրամադրել Հայաստանի ազգային արխիվում պահպանվող բոլոր նյութերը:
«Իրավունքը» Ազգային կինոկենտրոնի պաշտոնական` «Կինոաշխարհ» կայքից տեղեկացավ, որ այսօր արդեն ֆիլմի վերականգնման աշխատանքներն ավարտված են եւ այն ցուցադրվելու է այս տարվա Կաննի միջազգային կինոփառատոնում՝ «Կաննի դասականները» արտամրցութային ծրագրում։
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

