ԱՐԱՄ MP3-Ի ՀԱՂԹԱՆԱԿԸ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒՆ ԿԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԱՐԱՄ MP3-Ի ՀԱՂԹԱՆԱԿԸ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒՆ ԿԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բուքմեյքերները դեռեւս շարունակում են խաղադրույքներ կատարել «Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի հաղթանակի համար: Այսօր արդեն պարզ կդառնա, թե ի վերջո, ամբողջ Եվրոպան` իսկ մեր դեպքում նաեւ Սփյուռքը, ո՞ւմ օգտին կքվեարկի: Իսկ մինչ այդ, հիշեցնենք որ այսօր Արամ MP3-ն իր «Not Alone» երգով հանդես է գալու 7-րդ համարի ներքո:
Սակայն, չմոռանանք, որ «Եվրատեսիլը» քաղաքականացված մրցույթ է եւ արդեն շրջանառվում են խոսակցություններ, թե Հայաստանի հաղթանակը կարող է պայամանվորված լինել քաղաքական որոշակի նկատառումներից ելնելով: Այդ դիտարկումն օրերս առաջ է բերել նաեւ Ռուսաստանի դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, պետդումայի փոխնախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ, ով «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն ունի հաղթանակի ամենամեծ հնարավորությունները: Հաղորդման շրջանակներում Արամ MP3-ը նույնպես խոսում է իր ելույթի ու հնարավոր հաղթանակի համար անընդհատ հարցադրումների մասին:
Առավել մանրամասն տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

