Մոսկվայի սրճարաններից մեկում հայը մոռթել է իր ընկերոջը
Արխիվ 12-16Մոսկվայի սրճարաններից մեկում հայը մոռթել է իր ընկերոջը
Այսօր մայիսի 10-ին Մոսկվայի հյուսիս-արեւելքում գտնվող սրճարաններից մեկում տեղի է ունեցել կռիվ: Պսկովյան փողոցում գտնվող սրճարանի մուտքի մոտ չորս տղամարդկանց միջեւ, որոնք իրար ընկերներ էին, վեճ է բռնկվել: Արդյուքնում նրանցից մեկը հանել է դանակն ու մոռթել մյուսին: Մարդասպանին մի քանի ժամ անց ձերբակալել են: Նա 24 տարեկան Հայաստանի քաղաքացի է:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

