ԻՆՉՈՒ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՙԽԱՌՈՇԻ՚ ՏՂԱՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՙԽԱՌՈՇԻ՚ ՏՂԱՆԵՐԸ

Մեր օրերում կարծես մարդկանց համար փոխվել են հերոսի չափանիշները, եւ չգիտես ինչու` կարող ենք հերոսացնել այն մարդուն, ով մեղմ ասած` օժտված է փողոցային ՙբարեկիրթ պահվածքով՚: Ինչի արդյունքում էլ սերիալային ՙխառոշի՚ տղաները մտան իրական կյանք ու դեռահասների շրջանում ընկալվեցին որպես իսկական ու մերօրյա հերոսներ: Մինչդեռ հայ ազգն ունի բազմաթիվ հերոսներ` իրական հերոսներ, որոնք մարտի դաշտում հերոսաբար կռվելով ու պաշտպանելով հայրենի հողը, զոհեցին իրենց կյանքը` հանուն հայրենիքի: Ինչպես նաեւ հերոսներ, որոնք այսօր ապրում են մեր կողքին, սակայն հասարակությունը չգիտի նրանց մասին: Չգիտի, որովհետեւ նրանք հերոսին վայել համեստությամբ երբեք չեն բարձրաձայնում այն սխրանքների մասին,  որոնք կատարել են ի շահ հայրենիքի եւ Հայաստանի: Ինչո±ւ իրական հերոսներ դարձան սերիալային ՙխառոշի՚ տղաները եւ ո±ւր անհետացան իրական հերոսները. այս հրատապ հարցերը ՙԻրավունքը՚ փորձեց պարզել մշակույթի նվիրյալներից.

ՙԻՆՉ Է, ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԸ, ՄՈՆԹԵՆ ԿԱՄ ՄՅՈՒՍՆԵՐԸ
ԿԵՂԾ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ՚


ՀՀ վաստակավոր գործիչ, ՙՀայկազունք՚ համույթի ղեկավար ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ.
- Մերօրյա հերոսներ շատ կան, պարզապես նրանց չենք ճանաչում: Էն տղերքը, ովքեր կռվել են պատերազմներում եւ այսօր քայլում են մեր կողքին,  իրական հերոսներ են, նրանց բոլորին պետք է ճանաչեն: Ամեն ինչ պետք է սկսել դպրոցից, ամենուրեք պետք է լինեն նրանց նկարները: Օրինակ` մինչեւ վերջերս մեծ ցուցապաստառներ կային, որոնց վրա Հայաստանի շախմատի չեմպիոններն էին` մեր իրական հերոսները խորագրով: Իհարկե, նրանք մեր հերոսներն են, շախմատի հերոսները, բայց հարց է առաջանում` ի±նչ է, Թաթուլ Կրպեյանը, Մոնթեն կամ մյուսները կե±ղծ հերոսներ էին, այսպես պետք չէ: Մեր ամբողջ քաղաքում պետք է երեւան մեր հերոսների նկարները: Դպրոցների դերն այս հարցում կարեւոր է, հենց դպրոցներից է, որ մատաղ սերունդը պետք է ստանա անհրաժեշտ տեղեկություններ մեր հերոսների մասին:

ՙԳՈՂԱԿԱՆ ՏՂԱՆԵՐԻՆ ԵՐԲԵՔ ՀԵՐՈՍ ՉԵՄ ՀԱՄԱՐԵԼ՚

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ.
- Ով է ասում, որ այսօր հերոսներ չունենք կամ միայն գողական տղաներն են հերոսներ: Այդպես չէ, այդ գողական տղաներին երբեք հերոս չեմ համարել: Այնքան զարմանալի է, որ ասում եք` հերոսներ չունենք, նույնիսկ երիտասարդ, ուժեղ  բժիշկներ ունենք, բա էլ հերոսն ինչպե±ս է լինում, եթե նրանք ամեն օր մարդու կյանք են փրկում, բա հերոս չե±ն, հերոս են էլի, ուրիշ ի±նչ տեսակի է լինում հերոսը: Եթե մեկը կարողանում է խղճով, ամոթով իր գործն անել, բա դա հերոս չի±: Եթե մարդը կարողանում է չգողանալ, որոշել, որ եթե 8 գրպան ունի, թող այդ 8-ից մեկը լիքը լինի, բա դա հերոսություն չի±: Կամ նվիրված մեկին սիրելն ու փոխադարձ սիրվե±լը, ամեն ինչին դիմագրավե±լը, դա էլ է հերոսություն: Հերոս ասելով պարտադիր չէ, որ բոլորս պատկերացնենք, թե պիտի անպայման Չապաեւը լինի, որ հերոս համարենք: Այ, սահմանին կանգնած տղաներն իսկական հերոսներ չե±ն:

Պատրաստեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում