ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ. «ՀԵՏՄԱՀՈՒ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄԸ ՄԵԶ ՄՈՏ ԱՎԵԼԻ ԱԿՏՈՒԱԼ Է»

Արխիվ 12-16

ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ. «ՀԵՏՄԱՀՈՒ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄԸ ՄԵԶ ՄՈՏ ԱՎԵԼԻ ԱԿՏՈՒԱԼ Է»


Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «Թեւանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան: Առնոլդ Աղաբաբովի «Թեւանիկ» կինոսցենարի հիման վրա նկարահանված երեք մասից բաղկացած ֆիլմը երեք պատանիների` Արամի, Աստղիկի եւ Թեւանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով ռեժիսորը փորձել է պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի բնակիչների, նրանց սիրո եւ անձնազոհության մասին:
Սակայն ֆիլմի սցենարը շարունակել է դրամատուրգ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ, ով փորձել է չշեղվել Աղաբաբովի սցենարի նախնական տարբերակից. «Աղաբաբովը սցենարը ստեղծել է 90-ականների սկզբին: Այն կարճամետրաժ ֆիլմի սցենար էր:

 

Եվ երբ Ջիվանն ինձ ասաց, որ ցանկանում է այն դարձնել լիամետրաժ, ես ամեն ինչ արեցի, որպեսզի պահեմ թե' հեղինակային իրավունքները, թե' հարգանքը Աղաբաբովի եւ նրա կատարած աշխատանքի նկատմամբ: Սցենարը դարձրինք նովել: Պարզապես, Աղաբաբովի սցենարում կար Աստղիկ անունով կերպար, որին հետո մենք առանձնացրինք, եւ նա դարձավ երկրորդ նովելի հերոսուհին»:

Իսկ ռեժիսոր ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հավաստմամբ, ֆիլմի հիմքում ընկած են իրական պատմություններ, ինչ-որ տեղ նաեւ արտահայտված են ռեժիսորի` պատերազմում անհետացած մանկության տարիները. «Բոլոր հերոսներն իրական են: Իրական են նաեւ ներկայացված իրադարձությունները: Ուղղակի, այդ ամենը տեղի է ունեցել Ղարաբաղի տարբեր գյուղերում, պատերազմական տարբեր իրավիճակներում: Իսկ ֆիլմում փորձել ենք այդ ամենը ներկայացնել միմյանց հետ անմիջական եւ սերտ կապի մեջ»:


«ԱՅՍՕՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ»


Ֆիլմում հրամանատարի կերպարը կերտած դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԻ հավաստմամբ.
- Ֆիլմից պարզվում է, որ ունենք հերոսներ ու այս տեսակ հերոսների կարիք մենք իսկապես այսօր ունենք: Սա մինիմումն է հերոս ասածի, միայն հերսը չէ, այլ ցանկացած հայ մարդ պիտի այդպես վարվի: Երկիրը, ժողովուրդը սիրող, իր ազգի ու ճակատագրի մասին մտահոգ անհատը այսպես կվարվի: Թող մեր հերոսներն այսպես լինեն: Մենք այսօր հերոսներին լույս աշխարհ հանելու կարիք ունենք: Այսօր մեր կողքին ապրող  հերոսներ ունենք, ուղղակի, նրանք հոգսի կամ ժամանակի ստվերի տակ են մնացել:
- Ֆիլմն ի՞նչ կտա հանդիսատեսին:
- Դժվարանում եմ առհասարակ ֆիլմի մասին որեւէ բան ասել, որովհետեւ տպավորություններս դեռ թարմ են ու շատ խառը: Ես էլ այդ ամենի մասնակիցն եմ, կարծում եմ, պիտի ֆիլմը դիտողին մի փոքր մտածել տա կյանքի, առհասարակ պատերազմի, մանկության, մարդկության մասին: Եթե մարդը մտահոգ տուն գնա, ինձ թվում է, ֆիլմը գործի կեսն արած կլինի:


«ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԿՄԱՀԱՆԱՅԻ` ՀԱՆՈՒՆ ԻՆՉ-ՈՐ ԳԱՂԱՓԱՐԻ»


Դերասան ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ նույնպես ֆիլմի կարեւոր ու իրական հերոսներից է, ով նույնպես պայքար էր մղում թշնամու դեմ` իր համագյուղացիների կյանքն ու գյուղը պաշտպանելու համար: Սակայն Սոսն իրականում դժվարացավ պատասխանել այն հարցին, որ եթե ինքը լիներ իր հերոսի փոխարեն` կվարվե՞ր այդպես.
- Իհարկե, շատ անկանխատեսելի է, որովհետեւ ինքս ինձ դեռ լիարժեք չեմ ճանաչում ու չեմ գտնվել բոլոր դրություններում: Բայց ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ  գտնվում էի խրամատներում ու պատերազմական իրավիճակում, ինձ համար առաջնայինն այն էր, որ դրության մեջ լինեմ նույնքան իրական: Եթե դա իսկապես այդպես լիներ: Որպես դերասան` ես հասկացա, որ կմահանայի` հանուն ինչ-որ գաղափարի, ինչ-որ մարդկանց կամ գյուղի եւ քաղաքի ու կանեի քայլ դեպի անմահություն:
- Ֆիլմն ու Ձեր կերպարն ի՞նչ կտան հանդիսատեսին:
- Կարծում եմ, մեծ բան կավելացնի մարդկանց ենթագիտակցության մեջ, եթե  նույնիսկ հանդիսատեսը, չհասկանա թե իրեն ինչ տվեց: Կարծում եմ, շատ բաներ կտա, ավելի համամարդկային մտածողություն, կտա ավելի կոնկրետություն, խիզախություն, ամենակարեւորը` ճանաչողություն, թե ինչպես է դա եղել, որովհետեւ սա ինչ-որ չափով իրական դեպքերից վերցրած է: Իսկապես, եղել են այդպիսի տղերք, ովքեր 40 զորքի, 4 տանկի դիմաց 6 հոգով դուրս են եկել ու պահել են իրենց գյուղը: Դա պետք է ճանաչել, որովհետեւ այն փառահեղ մի պատմություն է, որ մենք ունենք նման հերոսներ:
- Իսկ այսօր մենք ունե՞նք իրական հերոսներ:
- Հային շատ բնորոշ է, որ իր արժեքները շատ դժվար ճանաչի ու դրանց մասին արվեստի տեսանկյունից ինչ-որ գործունեություն ծավալի: Իսկապես, մենք ունենք հերոսներ` ոչ միայն պատերազմի բնագավառում, այլ ունենք գիտնական հերոսներ, կին հերոսներ, սպորտի, գրեթե բոլոր ոլորտներում ունենք հերոսներ, որոնց շատ քիչ ենք անդրադառնում, որովհետեւ իսկապես մեզ շատ բնորոշ է ՙԳնա մեռի, արի սիրեմ՚ կարգախոսը, երբ մեռնում են, նոր սկսում ենք մեծարել: Հետմահու հերոսի կոչումը մեզ մոտ ավելի ակտուալ է:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում