«ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ԱՂԱՆԴԱՎՈՐԸ ՇԱՄՇԱԴԻՆՈՒՄ ՇԱՏ Է»

Արխիվ 12-16

«ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ԱՂԱՆԴԱՎՈՐԸ ՇԱՄՇԱԴԻՆՈՒՄ ՇԱՏ Է»


Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի բնակիչները ամեն օր մաքառում են իրեն կյանքի համար` դառնալով իսկական սահմանապահներ: Հավատքով այս ժողովուրդը գրեթե ամեն օր կրակոցների տակ դիմակայում է աղոթքներով ու հույսով, որ ի վերջո, կգա այն գեղեցիկ օրը, երբ խաղաղություն կլինի: Սակայն ամեն մեկին չէ տրված այդ հոգեւոր տոկունությունն ու, ինչպես իրենք են ասում` «դուխը», քանի որ այս տարածաշրջան էլ են ներթափանցել քայքայիչ աղանդները: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ ՏԵՐ ԱՐԱՄ քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ.
-Եթե փորձենք տոկոսային թվով արտահայտել, ապա մեր տարածաշրջանում ուրիշ տեղերի համեմատ` շատ քիչ են աղանդավորները:

Բայց իմ անձնական կարծիքն է, որ նույնիսկ մեկ աղանդավորը Շամշադինում շատ է, որովհետեւ այստեղ սահման է, ու մենք իրավունք չունենք այստեղ այլ մտայնությամբ, այլ հոգեբանությամբ ապրելու: Իսկ այստեղ ամեն մի գյուղացի նաեւ զինվոր է, սահմանապահ է, ուստի` կրկնում եմ` մեկ աղանդավորն էլ է մեզ համար շատ:
- Իսկ ո՞ր աղանդներն են հիմնականում տարածված, եւ հոգեորսության ինչպիսի՞ դրսեւորումներ կան:
- Տարբեր համայնքներում Եհովայի վկաներ կան, հիսունականներ, ավետարանչականներ եւ այլն: Բայց այստեղ էլ մի քիչ վերապահումով պետք է հարցին մոտենանք, որովհետեւ իբրեւ ժողովուրդ` ես բացարձակ խնդիր չունեմ որեւէ մեկի հետ: Բոլորի հետ շփվում եմ, բոլորին ճանաչում եմ, իմ խնդիրը իրենց ղեկավարների հետ է, այսպես ասած, իրենց լիդերների հետ: Նրանք են, որ մարդաորսության են եկել, իսկ ժողովուրդը` ոչ: Օրինակ, Չինարիում մարդ կա` հիսունական կոչված, բայց ամեն առավոտ Խորանաշատ վանքի առաջ խաչակնքում է, եւ իր համար տարօրինակ է, որ ասես` գիտեք ձեր լիդերները կամ ղեկավարները սա չեն ընդունում: Նրա համար զարմանալի կլինի, որովհետեւ իրենք հենց այդ Խորանաշատ վանքի ներքո են մեծացել, եւ ո՞վ կարող է իրենց վանքից հեռացնել: Պարզապես, այս մարդիկ մեծավ մասամբ աղոթքի կարիք ունեցողներ են եղել եւ, ցավոք սրտի, ինձնից առաջ են եկել այս տարածաշրջան: Բայց հիմա ժամանակն է բոլորին բերելու ու մայր Եկեղեցու շուրջ համախմբելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-
Նշենք, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ առաջնորդությամբ օրերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր էին այցելել 140 ուխտավոր ու լրագրող:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում