ԳԵՐՓՈՔՐ ԲԻԶՆԵՍՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՙՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻՑ՚

Արխիվ 12-16

ԳԵՐՓՈՔՐ ԲԻԶՆԵՍՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՙՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻՑ՚


Արդեն վերջնականապես ձեւավորված կառավարությունը երեկ անցկացրեց իր ամբողջական կազմով առաջին նիստը: Եվ, բնականաբար, այս պահին նոր կառավարության թիվ մեկ խնդիրն է գործունեության ծրագրի կազմումը, որը սահմանված ժամանակացույցով պետք է ներկայացվի ԱԺ-ի դատին:
Թեինչ տեսք կունենա, ինչքանով իրատեսական կլինի, ինչ չափով հնարավորություն կունենա կառավարության նոր ծրագիրը հայաստանյան բազում սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար, իհարկե, հնարավոր կլինի խոսել միայն այդ փաստաթղթի ի հայտ գալուց հետո: Չնայած որոշ ակնարկ-գնահատականներ արդեն իսկ սկսել են հնչել: Օրինակª վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկվա նիստում համոզմունք հայտնեց, որ. ՙԱԺ ներկայացվող ծրագիրն իրոք իրատեսական է լինելու եւ կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման համար...՚:
Հատկապես վերջին միտքը բավականին կարեւոր է. եթե մի 20 տարի առաջ կառավարությունում դրվեր այն բազմիցս կրկնված սկզբունքը, որ ոլորտի պատասխանատուները գործնական պատասխանատվություն են կրում իրենց ուղղությամբ նախատեսված աշխատանքների համար, ապա Հայաստանում վաղուց շատ բան այլ կերպ կլիներ: Իսկ ներկայումս վարչապետը բացի այդ սկզբունքից խոսելուց, նաեւ առաջ է քաշում կոնկրետ պատասխանատվության գաղափարը. ՙՄեր ճանապարհները կբաժանվեն կառավարության այն անդամից, ով չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի աշխատի, անկախ նրանից, թե մենք ինչքան ժամանակ ենք միասին աշխատել՚:
Հուսալով, որ այդ սկզբունքը ժամանակին նաեւ իր գործնական արտահայտությունը կունենա, անդրադառնանք նաեւ վարչապետի մեկ այլ խոստման, որը տրվել էր Հ. Աբրահամյանի նշանակումից հաշված օրեր անց: Խոսքը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական ռեալ աջակցության, գործունեության ազատ, կանխատեսելի դաշտ ապահովելու մասին է, ու թե ինչ տեսք կունենա վարչապետի այս խոստումը կառավարության ծրագրում, դեռ կտեսնենք: Սակայն արդեն իսկ շրջանառության մեջ են մտել ՓՄՁ-ին աջակցության օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից մեկն էլ վերաբերում է ՙՇրջանառության հարկի մասին՚ բավականին չարչրկված օրենքին:
Հայտնի ճշմարտություն է, որ հայտնի ՓՄՁ-ի զարգացման համար էլ կարեւորագույն գործոն է  առավելագույնս մատչելի, պարզ, հասկանալի հարկահավաքման օրենսդրական բազայի  ձեւավորումը: Դրանից հետո կմնա մեկ պարզ բանª հետեւել, որ խոշոր ընկերությունները չխեղդեն մանրերին, եւ, համոզված ենք,  ՓՄՁ-ները միանգամից կսկսեն ուշքի գալ:
Մի խոսքով, հենց այդ կարեւորագույնª նորմալ հարկային համակարգին էլ վերաբերում է այդ օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը: Սակայն այս օրերին ընթացող քննարկումներում մտահոգությունների պակաս չի զգացվում: Իհարկեª դրանում իր մեծ դերն ունի այդª ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքի նախապատմությունը: Ըստ էության դա միանգամայն լավ գաղափար էր ու նախատեսում էր փոքր ձեռնարկատիրության համար հարկահավաքման առավելագույնս պարզեցում: Հենց դա էին պաշտոնական ատյանները քարոզում երկու-երեք տարի առաջ, երբ պատրաստվում էին շրջանառության մեջ դնել այն ժամանակ նոր այդ հարկային մեխանիզմը: Ընդ որում, այն օրերին ակնհայտ էին մի շարք առանցքային խնդիրներ, որոնք, մեղմ ասած, կասկածի տակ էին առնում այդ նոր մոտեցման արդյունավետությունը: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մտավախությունները միանգամայն տեղին էին: Այսինքնª օրենքի կիրառման արդյունքում փոքր բիզնեսը հարկային թեթեւացում ստանալու փոխարեն, ըստ որոշ մասնագիտական ուսումնասիրությունների, անցած տարիներին սկսեց վճարել ավելի շատ հարկեր, այն դեպքում, երբ ընկերությունների թիվը զգալիորեն կրճատվում էր ¥տե°ս գծապատկերը¤:
Անցյալի այդ փորձը, իհարկե, առհասարակ ստվեր գցեց այդ հարկատեսակի վրա, սակայն ներկայիս փոփոխությունների մեջ նկատվում են որոշ առանցքային դրվագներ, որոնք ընդհանրապես հայաստանյան հարկային օրենսդրության մեջ կարծես թե նոր բան են: ԱԺ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանն այդ դրվագը ներկայացնում է այսպես. ՙՀովիկ Աբրահամյանը հանդես է եկել Շրջանառության հարկի մասին՚ օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ, համաձայն որի, մինչև 10 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողները պետք է ազատվեն հարկից...՚:
Խոսքը, հասկանալի է, մի քանի աշխատողներ ունեցող գերփոքր ձեռնարկությունների կամ, Վ. Այվազյանի բնորոշմամբ, ՙօրվա հաց վաստակողների՚ մասին է: Ընդ որում, քննարկվում է նաեւ այդ չհարկվող նվազագույն տարեկան 10 միլիոն դրամի շեմը 30 միլիոնի հասցնելու տարբերակը, որի պարագայում նախնական հաշվարկներով մոտ 25-30 հազարի կարգի հարկատուներ կարող են ազատվել հիմնական հարկատեսակներից: Դրա հետ մեկտեղ այս փոփոխությունը նախատեսում է նաեւ մինչեւ 53 միլիոն դրամի կարգի տարեկան շրջանառություն ունեցողների հարկման չափը ներկայիս 3,5-ից նվազեցնել մինչեւ 1-1,5 տոկոս, իսկ սա այն դրույքաչափն է, որը նախկինում տնտեսական դաշտը համարում էր այս հարկատեսակի համար միանգամայն նորմալ:
Անշուշտª հատկապես մանր առեւտրի ոլորտին վերաբերող այս փոփոխությունը հնարավորություն կտա փոքր կրպակ-խանութներին ինչ-որ չափով դիմակայել խոշոր առեւտրի հետ մրցակցությունում եւ այս առումով, թերեւս, պատահական չեն համեմատաբար խոշոր վաճառականների որոշ տրտնջոցները: Չնայած մյուս կողմից էլ համեմատաբար խոշոր առեւտուրը ներկայացնող ՙՎաճառականների միության՚ նախագահ Ցոլվարդ Գեւորգյանի քննադատության որոշ դրվագների, թերեւս, պետք է ուշադրություն դարձնել: Այսպեսª տիկին Գեւորգյանի կարծիքով` այն ՙազատ հարկատուի՚ կարգավիճակը, որն առաջարկվում է գերփոքր ձեռնարկատիրությանը, կարող է կոռուպցիոն լուրջ հետեւանքներ առաջացնել: Օրինակª առեւտրային խոշոր ցանցերը կարող են ֆիկտիվ հարյուրավոր վաճառակետեր գրանցել Հայաստանի ողջ տարածքով մեկ եւ իրենց խոշոր առեւտուրը ներկայացնելով նրանց միջոցով, իրենց հերթին ազատվել հարկերից:
Իհարկեª այս կարգի վտանգներ միշտ էլ կարող է լինել: Սակայն դա արդեն ոչ թե գերփոքր տնտեսվարողների, այլª պետության խնդիրն է: Էլ չասած, որ եթե կան քիչ թե շատ տրամաբանական թվացող վտանգներ, դա չի նշանակում, որ գերփոքրներին պետք է թողնել այն բարձր հարկային դաշտում, որտեղ նրանք հաճախ վնասաբեր գործունեության դեպքում էլ ստիպված են հարկ վճարել: Էլ չասած, որ միանգամայն անմրցունակ են խոշոր բիզնեսի հետ եւ կամաց-կամաց դաշտից դուրս են մղվում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում