ՙՙԹՈՒՐՔԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՄԱՆ ՈՉ ԹԵ ԿԲԱԺԱՆՎԻ, ԱՅԼ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ՚

Արխիվ 12-16

ՙԹՈՒՐՔԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՄԱՆ ՈՉ ԹԵ ԿԲԱԺԱՆՎԻ,
ԱՅԼ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ՚


ՙՊատերազմից մնացած ծանր հիշողությունները շատ են, Շուշիի գրավումից առաջ Արցախում վիճակը սարսափելի էր: Շուշիի գրադը բարձունքից շարունակ ռմբակոծում էր Ստեփանակերտը: Չկար հաց, լույս, վառելանյութ: Քաղաքում բառի բուն իմաստով` մոլեգնում էր սովը, նույնիսկ խմելու ջուր չկար՚,- վերապրելով Շուշիի ազատագրման օրերը` ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ:
-Շուշիի ազատագրման մասին ամենահակասական պատմություններ ու լեգենդներ են շրջանառվում: Ի±նչ եւ ինչպե±ս է եղել 1992-ի մայիսին:
- Շուշիի ընդհանուր ճակատը 40 կիլոմետր էր: Թշնամու բանակը Շուշիում շատ լավ զինված էր եւ ուներ 2500 զինվոր: Շուշիի օպերացիային մեր կողմից կարող էր մասնակցել ընդամենը 3500 ազատամարտիկ` 80 ջոկատներից: Իմ հարազատ ջոկատի 250 մարտիկից միայն 50-ը մասնակցեց Շուշիի օպերացիային: Որպես զինվորական, սպա, ես քաջ գիտակցում էի, որ այդ ուժով իրավունք չունեի Շուշին գրավելու հրաման տալ: Ինձ Հայաստանի ղեկավարությունն ասաց ու գրեց, որ ես իրավունք չունեմ նման քայլ ձեռնարկել, ես էլ համաձայնեցի: Իրոք, հաջող գրոհի համար առնվազն երեք անգամ ավելի զորք` 7500 զինվոր պետք է ունենայինք: Շուշիի օպերացիային մասնակցում էին 80 ջոկատներ: Ձեւավորված էր հինգ խմբավորում` չորս ուղղությամբ եւ մեկ ռեզերվային խումբ: Ամեն ինչ արվում էր ռազմական գիտության կանոններով, ու ոչ մի հայտնագործություն չի եղել: Մի քանի ռազմական խորամանկություններ ենք արել, բայց դրանք էլ ռազմական գիտության բաղկացուցիչներ են: Ես իրականությանը նայում էի իրատեսորեն: Այո, ռազմամթերք, սնունդ ու զենք չունեինք, բայց Շուշիից ամեն օր Ստեփանակերտը ռմբակոծվում էր: Շուշին գրավելու հրամանն էլ ես չեմ տվել, քանի որ այդ ուժով նման չարդարացված հերոսության չէի կարող գնալ: Բայց ջոկատների հրամանատարներն այլ ելք չէին տեսնում` մնում էր հարձակվել: Տարբերություն չկար` ռմբակոծությունից մահանա±լ, թե` գերակա ուժերի դեմ հարձակումից: Մայիսի 8-ին մենք չէինք էլ մտածել, թե կգրոհենք ու մայիսի 9-ին կազատագրենք Շուշին: Մինչ այդ արդեն Կրկժանը, Մալիբեյլին, Խոջալուն ազատագրել էինք: Նույն մարտավարությամբ էլ Շուշին ազատագրեցինք: Դա հայ զինվորի խիզախության ու հմտության արդյունքն է: Շուշիի ազատագրումը, իմ կարծիքով, հաղթանակ չէր, այլ հաջողություն էր. Շուշիի ազատագրումից, 1992-ի մայիսի 9-ից հետո էր, որ կամավորական, ֆիդայական, հայդուկային ջոկատներից ձեւավորվեցին ստորաբաժանումներ ու կանոնավոր բանակ:
Արկադի Տեր-Թադեւոսյանի կարծիքով, հայկական բանակն ավելի մարտունակ է, քան ադրբեջանականը, իսկ մարտունակության գնահատականը, ըստ Կոմանդոսի, տվել են միջազգային փորձագետները: Պարզապես, գեներալ-մայորի խոսքերով.
- Ադրբեջանական քարոզչությունն ավելի ուժեղ է: Մեր բանակը փոքր է, բայց ավելի մարտունակ ենք, հավատացեք ինձ: Ադրբեջանը ավելի լավ քարոզչություն ունի, մեծ գումարներ է ծախսում, որ ուժեղ քարոզչություն լինի: Ամեն ինչ անում են, որ Ալիեւի խոսքերը, որպես շոու, մեզ վրա ազդի, բայց դա բլեֆ է: Նրանց բանակի թիվը մեծ է, ավելի սիրուն հագուստ են հագնում, բայց մեր ռազմական պատրաստվածությունն ավելի բարձր է, մեր զինվորները ռազմական տեխնիկային ավելի լավ են տիրապետում: Մեր երկիրը շատ ուժեղ եւ մարտունակ բանակ ունի, դրանում թող ոչ ոք չկասկածի: Իսկ Թուրքիան, ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո Ուկրաինայի նման ոչ թե կբաժանվի, այլ շատ ավելի վատ վիճակում կլինի: Կամաց-կամաց ամեն ինչ դրան է տանում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում