1945Թ. ՄԱՅԻՍԻ 9-Ը ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏՎԵՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

1945Թ. ՄԱՅԻՍԻ 9-Ը ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏՎԵՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ


Գաղտնիք չէ, որ Հայրենական մեծ պատերազմում հայերը եւս ունեցան մեծ կորուստներ եւ վերջում` մեծ հաղթանակ: Եվ եթե խորհրդային տարիներին սովետական մյուս ժողովուրդների հետ մեկտեղ` հայերի կորուստները համարվում էին ցավալի, բայցª արդարացված, իսկ մայիսի 9-ին էլ` հետագա գոյատեւման երաշխիք, ապա վերջին երկու տասնամյակներում շատ բան գլխիվայր շուռ եկավ, եւ այս վերջին օրերին, կապված Ուկրաինայի հետ, դա նաեւ սկսեց ողբերգական երանգներ կրել: Մի խոսքով, փոխվել է գրեթե ամեն ինչ, եւ այդ իրողություններից ելնելով էլ, փորձեցինք գնահատականներ ստանալ, թե ինչ տվեց հայ ժողովրդին 1945թ. մայիսի 9-ը:
Ինչպես նկատեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ. ՙՊետք է հիշենք, որ այդ ժամանակ Հայաստանը Սովետական Միության մասն էր համարվում, եւ հինգ տարի շարունակվող պատերազմում ֆաշիստական Գերմանիան պարտություն կրեց: Իրականում դա հաղթանակ էր` Հայաստանի ժողովրդի համար եւս: Այդ ժամանակահատվածում հայերը չէին կարող  ինքնուրույն որոշումներ կայացնել` մասնակցելու կամ չմասնակցելու հետ կապված: Ստալինյան Սովետական Միության մեջ հայերին ոչ ոք ոչինչ չէր հարցնում: Բայց միեւնույնն է, հայերը ունեցան մեծ կորուստներ եւ մեծ հաղթանակ՚:
Դե իսկ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ էլ նշեց. ՙ1945 թվականի  մայիսի 9-ը շատ մեծ բան է տվել հայերիս: Եթե խորհրդային բանակը չջախջախեր ֆաշիստական Գերմանիային, ապա Թուրքիայի, ինչպես նաեւ Ճապոնիայի հարձակումն անխուսափելի կլիներ: Արդյունքում, չեմ էլ ցանկանում պատկերացնել, թե ինչ կարող էր լինել առհասարակ հայերիս հետ:  Կարելի է ասել, որ այդ օրը Հայաստանին տվեց անվտանգություն: Երբ Ստալինգրադում խորհրդային բանակը ջախջախեց գերմանական զորքերին, այդ ժամանակ կասեցրեց թուրքական արշավանքի վտանգը՚:
Երեւանի ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ էլ գտնում է, որ. ՙԸստ էության, այդ օրը Հայաստանին ոչինչ չտվեց, այլ տվեց համաշխարհային հանրությանը: 1945 թվականի  մայիսի 9-ին աշխարհն ազատվեց ֆաշիստական դրսեւորումներից: Հույս ունենանք, որ դա վերջնական ազատում է, սակայն պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում նմանատիպ դրսեւորումներ ենք նկատում աշխարհի տարբեր մասերում: Աշխարհը նաեւ մեր ջանքերով մայիսի 9-ին ստացավ խաղաղություն՚:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,  Երեւանի ավագանու անդամ  ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆՆ էլ նկատեց. ՙՇատ պարզ, սակայն միեւնույն ժամանակ շատ բարդ հարց է: Ինձ համար այդ օրը, որպես պատերազմի ավարտ, մի սպասելիք էր, որ մարդը մարդ կդառնա: Սակայն մարդ լինելը միայն բավական չէ: Ֆաշիզմ հասկացությունը պետք է վերացվի մարդկության միջից: Այդ ժամանակահատվածը մեզ տվեց կսկիծ, քանի որ ունեինք բազմաթիվ հարազատներ ու բարեկամներ, որոնց կորցրինք: Անգամ մի դեպք հիշեցի, երբ մորեղբայրս կամավոր գնաց կռվելու եւ զոհվեց, նրա գնալուց առաջ ես, թեպետ փոքր եմ եղել, հարցրել եմ, թե ուր է նա գնում, եւ նա պատասխանել էª ես գնում եմ, որ դու ապրես: Թե° ողջերի եւ թե° զոհվածների շնորհիվ է, որ այսօր մենք ապրում ենք՚:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել` պարզելու համար, թե ինչ են մտածում քաղաքացիները` 1945թ. մայիսի 9-ի հաղթանակի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք տվյալները.
1. Մայիսի 9-ը մեծ հաղթանակ եւ գոյատեւման երաշխիք էր հայերի համար - 87%
2. Հայերն այլընտրանք չունեին եւ ստիպված են եղել մասնակցել պատերազմին - 7%
3. Դա Խորհրդային Միության հաղթանակն էր, եւ հիմա պետք է այլ կերպ նայել պատմությանը - 6%

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում