ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԺԽՏՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ

Արխիվ 12-16

ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԺԽՏՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ


Գաղտնիք չէր բացահայտում ՙԻրավունք՚ թերթը, երբ ժամանակին գրում էր, որ Անժելա Սարգսյանը ՙԿյանքի խոսք՚ աղանդի հետեւորդ է: Այն, որ նա աղանդավորական այդ կառույցի հետեւորդ է, բարձրաձայնեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, ինչը կարծես թե այդքան էլ ՙԿյանքի խոսքի՚ ՙպարագլուխների՚ սրտով չէր, եւ վերջիններս հայց ներկայացրին դատարան` ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի: Նպատակը մեկն էր` ամեն կերպ ժխտել Անժելա Սարգսյանի կապը աղանդավորական կառույցի հետ: Ապացուցված փաստը հաստատվեց եւս մեկ անգամ` Անժելա Սարգսյանը աղանդավորական շարժման հետեւորդ էր, եւ հայաստանյան երեք դատական ատյաններում էլ, ՙԻրավունքը՚ շահեց դատը:
Չդիմանալով ճշմարտությանը` ՙԿյանք խոսքը՚ պարտության դրոշակ պարզած հայտնվեց միջազգային դատական ատյաններում` հույս ունենալով գոնե այնտեղ կարողանալ հերքել հաստատված փաստերը: Հարկ է նշել, որ հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ այդ կառույցի ներկայացուցիչներից մեկը բացահայտորեն հայտարարեց, որ Անժելա Սարգսյանն իրենց կառույցի անդամ էր, եւ հավելեց, որ այժմ նա կառույցի հետ ընդհանրապես կապ չունի: Հարց է, այժմ կապ ունի±, թե` ոչ, քանի որ, ինչպես նախկինում էին ժխտում կառույցին նրա անդամ լինելը, այնպես էլ այժմ հնարավոր է` գործում են նույն սցենարով: Ինչեւիցե, թողնենք ՙԿյանքի խոսք՚-Անժելա Սարգսյան ՙմիության՚ մասին բացահատումները, քանի որ այդ ամենը ինքնըստինքյան կբացահայտի ժամանակը: Հայաստանի երեք դատական ատյաններում հաստատված ճշմարտությունն այժմ էլ քննության է առել միջազգային դատական ատյանը, այս դեպքում` արդյո±ք ՀՀ-ն պետք է ցուցաբերի միջամտություն, թե` ոչ. ահա այս հարցով էլ ՙԻրավունքը՚ զրուցեց ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասծատրյանի հետ: Նրա խոսքով` նման դատական գործընթաց Հայաստանում գրանցվել է նաեւ ՙԵհովայի վկաներ՚ աղանդավորական կառույցի հետ կապված, երբ Հայաստանում նրանց հայցը մերժվեց, նրանք դիմեցին Եվրադատարան, որտեղ էլ նրանք իրենց ՙչափանիշներով՚ բավարարեցին ՙԵհովայի վկաների՚ պահանջները. ՙՊետությունը ի±նչ կարող է անել, երբ եվրոպական բարձր դատարան կոչվածը առաջնորդվում է իր չափանիշներով: Պետությունը այստեղ կարող է մեկ բան անել` եվրոպական դատերի այդ նորմերը ճանաչել, հմտանալ, որպեսզի կարողանա պաշտպանել ճշմարտությունը: Այնտեղի մեր պաշտպանները պետք է լինեն նաեւ հմուտ միջազգայնագետներ. սա մեր շահերը պաշտպանելու ձեւերից մեկն է: Նման դպքերում անհրաժեշտ է պատրաստել լավ կադրեր` եվրոպական նորմերին ՙդիմագրավելու՚ համար՚,- նշում է Վարդան Ասծատրյանը:
Ըստ պրն Ասծատրյանի, եթե ցանկություն կա ապրել եվրոպական չափանիշներով, պետք է այդ չափանիշները յուրացնել, սակայն յուրացնել այնպես, որ երբեք չտուժի ազգային շահը, եւ հարկ եղած դեպքում կատարել անհրաժեշտ հակադարձում: ՙԱյսքան ժամանակ մտել ենք Եվրոպա` ասելով, որ արեւմտյան արժեքները մեզ համար բարձր են, այդ արժեքներից քանի± բարձր արժեք է Հայաստան մտել: Կատարվել է հակառակը` միայն ցածր արժեքներն են այնտեղից մուտք գործում Հայաստան՚,- փաստում է Վ.Ասծատրյանը:
Ցավալին այն է, որ այս մասին այս կերպ խոսում է պետության այն ներկայացուցիչը, ով առաջիններից պետք է լինի պայքարողներից մեկը` այդ ցածր արժեքները Հայաստան մուտք գործելու պարագայում: Էլ չենք ասում, որ եթե հենց կրոնի վարչության պետն արդեն չգիտի ինչպես պետության շահերը պաշտպանել միջազգային ատյաններում, սեփական երկրում վխտացող աղանդավորների պատճառով, էլ ումի±ց ինչ պահանջենք:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում