ՙԲոլորը վրդովվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հակահայկական հայտարարությամբ`

Արխիվ 12-16

Բոլորը վրդովվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հակահայկական հայտարարությամբ` արցախյան կարգավորման վերաբերյալ, որն այնուհետ երկրորդվել էր ԱՄՆ դեսպան ՋՈՆ ՀԵՖՖԵՐՆԻ կողմից: Եվ ահա ամերիկյան լկտիությունը զարմանալի նոր դրսեւորում ունեցավ` Twitter-ի`  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միկրոբլոգում Ջեյմս Ուորլիքի` Ղարաբաղի շուրջ հայտարարությունը քննադատողներին ուղղված գրառում է հայտնվել: ՙԵրեք հնարավոր ելք կա` բանակցությունների միջոցով կարգավորում, շարունակական, անընդունելի ստատուս-քվո կամ էլ` պատերազմ: Լեռնային Ղարաբաղի համար խաղաղություն ընտրեք՚,- ասվում է հայտարարության մեջ: Սրանց տեսեք` առաջարկում են տարածք հանձնել, ակնարկելով, թե հակառակ դեպքում պատերազմ կլինի: Զարմանալով հանդերձ այդ լպիրշությունով` մնում է խորհուրդ տալ լկտի յանկիներին` եթե ուզում եք այդ տարածքները փոխանցել մազութային սուլթանատին, ապա փորձեք գալ եւ վերցնել գոնե 1 սանտիմետր մեր ազատագրված հողերից: Ավելորդ չէ հիշեցնել, որ Իրաքում ամերիկյան զորքերի ցամաքային օպերացիայի ժամանակ, երբ կանխավ ավիառումբերով եւ հրթիռներով ոչնչացված էին Իրաքի բոլոր ռազմական ենթակառուցվածքները, դասալքությունը ամերիկյան զորախմբում կազմում էր 70 տոկոս եւ ավելի: Ամերիկացիները թող սկզբում սովորեն տղամարդավարի պատերազմել, նոր միայն համարձակվեն ցուցումներ տալ, թե որ տարածքը որ երկրի կազմում պետք է լինի:
Ի դեպ, ամերիկյան լկտի միջամտության օրինակներից մեկն է նաեւ Հայաստանում Ամերիկայի ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏԻ հայտարարությունը  ՙՀայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին՚ օրենքի նախագծի վերաբերյալ. ՙՀայաստանում Ամերիկայի Առեւտրի Պալատը  hայտնում է իր խորին մտահոգությունը ՙՀայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին՚ օրենքի նախագծի վերաբերյալ: Գիտակցելով, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հարկային ստուգումների առկա ընթացակարգերի անկատարությունները շտկելու գաղափարով, այդուհանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող մոտեցումը հեռու է լավագույնը լինելուց` մասնավորապես...՚: Տվյալ պարագայում ամենեւին կարեւոր չէ` սույն ամերիկյան կառույցի ներկայացրած ՙմտահոգությունները՚ ճիշտ են, թե սխալ, պարզապես դա բացառապես մեր երկրի իշխանությունների, հանրության եւ գործարարների գործն է, իսկ ամերիկյան որեւէ կառույց իրեն չպետք է թույլ տա քիթը խոթել` անգամ, եթե դա ամենավատ օրինագիծն է: Զարմանալով հանդերձ` այդ ամերիկյան հիմնարկին հուշում ենք` օրինագծի հարցի շուրջ Երեւանի աղբարկղերը քջջող ամենավերջին բոմժը ավելի շատ իրավունքներ ունի, քան դուք, պարոնայք:
Շարունակելով ամերիկյան շահերի ու միջամտությունների թեման` ներկայացնենք մի հայտնի ամերիկամետի զարմանալի կարծիքը ՙՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ՚, որը կարելի է համարել տիպիկ լիբերաստական կարծիք. ՙԵթե Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգված է Հայաստանի Հանրապետության` որպես անկախ պետության ապագայով եւ ոչ թե անձնական իշխանության ու բարեկեցության պահպանման խնդիրներով, ապա նա պետք է շատ կարճ ժամկետում ստեղծի պայմաններ Հայաստանում իրոք օրինավոր եւ ժողովրդի, քաղաքացիական հասարակության կատարյալ վստահությունը վայելող իշխանության ձեւավորման համար եւ հեռանա քաղաքականությունից: Դրանով պատասխան կտրվի թե° ռուսական նկրտումներին եւ թե° ղարաբայան հակամարտության կարգավորման ամերիկյան հիշեցումներին: Այլընտրանքը պետականության կորուստն է Ռուսաստանի Դաշնության կազմում` կիսագաղութային,կախյալ երկրի կարգավիճակով: Եվ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, երբ, թեկուզ ձեւականորեն, առկա էր ժողովուրդների հավասարություն մեծ պետության շրջանակում, եւ Հայաստանն էլ օգտվում էր այդ մեծ տերության ռեսուրսներից, ապա այս տարբերակի դեպքում ՙկօգտվի՚ ռուսական երեք մատների կոմբինացիայից` որքան էլ այն տհաճ լինի մեզ՚: Սրանց տեսեք, քանի± եղբայր եք այդքան ՙշուստրի՚: Այդ ի±նչ ՙքաղաքացիական հասարակության՚ վստահությունը վայելող իշխանություն եք ուզում: Չէ որ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը պարզ բացատրել էր, որ քաղաքացիական հասարակությունը դա հենց գրանտածիծ կազմակերպությունների հանրագումարն է: Այսինքն, սրանք ուզում են, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հեռանա, այլեւ հեռանալիս ստեղծի ամերիկյան փողերով սնվող թափթփուկների վստահությունը վայելող իշխանություն: Սրանց ունենք մի պարզ պատասխան` հենց վերը հիշատակված ՙերեք մատների կոմբինացիան՚:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում