ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16Օրերս Պարույր Հայրիկյանը ՙՖեյսբուքով՚ տարածել էր հայտարարություն, ուր նշելով հանդերձ թե ռուսական իմպերիալիզմը ահավոր ՙքըխ՚ բան է, այնուամենայնիվ, իր կողմնակիցներին կոչ արեց մայիսի 9-ին ոչինչ չանել, որպեսզի խուսափեն սադրանքներից:
Թե ինչու պետք է ձեռնպահ լինեն որեւէ ակցիաներից ինչպես մայիսի 9-ին, այնպես էլ առաջիկա 2 շաբաթներին` նա խոստացավ բացատրել 2 շաբաթից, երբ կվերադառնա: Ինչպես տեղեկացանք արեւմտամոլ ՙտուսովկային՚ մոտ կանգնած աղբյուրից, այնտեղ շատ է քննարկվել, թե ինչպես անել, որպեսզի հարամեն մայիսի 9-ի ՙռուս գաղութարարների՚ տոնը, ու հնչել են նաեւ ագրեսիվ, հակաօրինական եւ առանձնահատուկ ցինիզմով առանձնացող տարբերակներ, ընդհուպ Մեծ հայրենականի վետերանների հանդեպ խուլիգանական արարքները: Հայրիկյանը թերեւս ճիշտ համարեց գլխանց իսպառ բացառել իր անձի կապը այդպիսի տականքային բաների հետ, քանզի ի վերջո ամենահին քաղաքական գործիչներից է եւ բարձր է գնահատում սեփական անունը:

