ԴԱ ԹՇՆԱՄԱՆՔ Է ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արխիվ 12-16

ԴԱ ԹՇՆԱՄԱՆՔ Է ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին ելույթով է հանդես եկել Քարնեգիի միջազգային հիմնադրամում: Վերջինս նշել է, որ արցախցիները պետք  է Ադրբեջանին հանձնեն ազատագրված տարածքները: Տվյալ հայտարարության մեջ կոնկրետ շեշտադրման վերաբերյալ զրուցեցինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ.
-Ուսումնասիրել եմ Ուորլիքի ամբողջ ելույթը, նրա կողմից օգտագործված էլեմենտները: Պետք է նշեմ, որ դա նույն մադրիդյան սկզբունքները չէ, ինչպես շատերն են այդպես կարծում: Իր խոսքը մադրիդյան սկզբունքների նոր խմբագրումն է, որը շատ ավելի անընդունելի է: Այդ քայլը բավական հետաքրքիր մտածված ձեւով է արված, որն ունի տողատակ, որն էլ, իհարկե, չի իրականանալու: Իր հիմնական խնդիրն է մարդկանց իրենց հայրենքում` Արցախում, ապրելու իրավունքից զրկելը: Սա թշնամական վերաբերմունք է եւ ծրագիր: Դա ոչ թե Ուորլիքի, այլ ԱՄՆ-ի կարծիքն է: Կարող եմ մի օրինակ բերել մադրիդյան սկզբունքներից, հենց առաջին կետը, որտեղ ընդամենը մի բառ է ավելացվել, սակայն որն ամբողջությամբ փոխել է տվյալ կետի իմաստը: Կողմերն իրենց վրա պետք է վերցնեն պարտավորություն` որոշելու վերջնական իրավական կարգավիճակը, ԼՂՀ-ի փոխհամաձայնեցված պարտադիր ռեֆերենդումի միջոցով: Այդ փոխհամաձայնեցված բառը նշանակում է, որ Արցախը Ադրբեջանի հետ համաձայնեցնի ռեֆերենդումը, իսկ Ադրբեջանի օրենքը դա թույլ չի տալիս, այսինքն պետության առանձին մի հատվածում ռեֆերենդում կատարել: Այսինքն` սա նշանակում է, որ ռեֆերենդումը չի լինելու, այդ դեպքում չի իրականանալու նաեւ կարգավիճակի հարցը: Արցախը այդ ամենն արդեն մերժել է, բնականաբար Հայաստանն էլ կմերժի, սակայն այս պարագայում ԱՄՆ-ի մոտեցումն է կարեւոր, որն իրականացվում է Ուորլիքի շուրթերով:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում