ՀԱԿ-ԻՍՏՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՉՆԿԱՏԵԼ ԻՐԵՆՑ ԴՌԱՆ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻՆ
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով հայտնի է փողոցներում պառկելով ու ակցիա անելով` որոշել է հերթով ԱԺ ՀԱԿ խմբակցության բոլոր պատգամավորների տների առջեւ ակցիաներ անել:
Ի դեպ, արդեն իսկ դա իրականացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց: Առաջիկայում նախատեսում է նաեւ նման ակցիա իրականացնել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի տան դիմաց: Ինչպես պնդում է ակտիվիստը, իր պահանջն է, որպեսզի ՀԱԿ պատգամավորը ներկայացնի հրապարակային հաշվետվություն` իրենց ընտրողին: Թե ինչ են մտածում այս մասին ՀԱԿ-իստները, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանից եւ Ստեփան Դեմիրճյանից, սակայն, հավանաբար, վերջիններս Վ. Գասպարիի ակցիաների մեկնաբանությունից խուսափելու համար ընդհանրապես զանգերին չեն պատասխանում: Ամեն դեպքում, ՙԻրավունքին՚ հաջողվեց զրուցել ՀԺԿ վարչության անդամ Գրիգոր Հարությունյանի հետ, ով բոլորովին տեղյակ չէր ակցիայից: Իսկ թե ինչ կարծիք ունի ընդհանրապես ՀԱԿԿ-ն այս ամենի վերաբերյալ, փորձեցինք պարզել ՀԱԿԿ մամլո խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՑ. - Ես տեղյակ չեմ այդ մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ Հ.Գ.- Իհարկե, պարզ է, որ ոչ միշտ է կանգնած իրականացնում իր ակցիան Վ.Գասպարին, բայց թեկուզեւ պառկած` մի±թե նրան չեն նկատում ՀԱԿ-ում: