ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԵՊ ԽՐԵԼ, ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒ ԱՅԼԱՏԵՍԱԿ ԳՐԱՆՏՈՎ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԵՊ ԽՐԵԼ, ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒ ԱՅԼԱՏԵՍԱԿ ԳՐԱՆՏՈՎ՚

ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը օրերս իր տված հարցազրույցներից մեկում նշել է. ՙԵս վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, պետք է զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերեւս հարկ եղած դեպքում օգտագործելով նաեւ այլ մեթոդներ՚: Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ դեսպանի հայտարարությանը` տեղին մատնանշելով շատ ավելի վտանգավոր մի մեկնաբանության մասին, որն արվել է ՀՀ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից:
ՙԵթե ճիշտ եմ ընկալում հասարակական, քաղաքացիական, լրագրողական անհանգստությունները, ոչ միայն դա պետք է հետաքրքրեր եւ մտահոգեր, այլ նաեւ` ԱՄՆ դեսպանի հայտարարությունը: Հատկապես այն, որ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի հայտարարութունից ԱՄՆ դեսպանը մեջբերեց այն հատվածը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանադրությամբ ամրագրված տարածքներին: Կարծում եմ` ոչ պակաս, եթե չասեմ շատ ավելի բուռն արձագանք պետք է առաջացներ՚, - նշեց Ա. Աշոտյանն ու հավելեց. ՙՌուսաստանի դեսպանի հարցազրույցին արձագանք եղել է Արտգործնախարարությունից, եւ ես էլ եմ այդ կարծիքին, որ Հայաստանի Հանրապետությունում ՀԿ-ները գնալով ավելի մեծ դեր են ունենում: Այդ կազմակերպությունների մի զգալի մասը պետականամետ է եւ հայաստանամետ: Բայց ակնհայտ է, որ կան նաեւ տարբեր կազմակերպություններ, որոնք առաջնորդվում են ՙով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը՚ սկզբունքով, սակայն օրենսդրական դաշտի խախտումներով գործող ՀԿ ես այս պահին Հայաստանում չեմ տեսնում: Հետեւաբար, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ ոչ ոք չի կարող սեպ խրել եւ չի հաջողվի որեւէ մի ՀԿ-ի, անգամ դա անել ամենամեծ, այլատեսակ գրանտով՚: Ինչ վերաբերում է ամերիկյան հայտարարություներին, ԿԳ նախարարը հայտնեց իր անձնական կարծիքը. ՙԿարծում եմ` Հայաստանի իշխանության եւ ընդդիմության թիվ մեկ խնդիրն այսօր պետք է լինի, որպեսզի թույլ չտանք Հայաստանը, մասնավորապես ԼՂ հակամարտությունը դարձնել գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի ինչ-որ նոր օջախ: Եվ Ռուսաստան-ԱՄՆ կամ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների ներկա սրված փուլում չպետք է թույլ տանք, որ այն տարածվի Ղարաբաղի վրա: Ղարաբաղը փորձադաշտ չէ աշխարհաքաղաքական պայքարի համար՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում