ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-ԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՎ ՕԵԿ-ԻՆ` ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Թեպետ ընդդիմությունը որպես կանոն աղմկոտ է լինում, սակայն նորաթուխ ընդդիմադիր ՙՕրինաց երկիրը՚ օր օրի առավել լռակյաց է դառնում: Մայիսի 12-ին կառավարությունը ԱԺ-ում պետք է ներկայացնի իր ծրագիրը, իսկ թե ՙՕրինաց երկիրը՚ հակված է դեմ քվեարկել, թե`
կողմ, քանի որ կառավարությունը իրականացնում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը, որին ի սկզբանե կողմ էր ՙՕրինաց երկիրը՚, փորձեցինք պարզել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներից, սակայն վերջիններս, կարծես թե, որոշել են միայն սեփական լրատվամիջոցներին պատասխանել ու շարունակում են համառորեն չպատասխանել հեռախոսազանգերին: Անգամ, նույնիսկ խոստացված մեկնաբանություններն են մնում անպատասխան: Ուշագրավ է այն, որ մինչ ՕԵԿ-ական պատգամավորները սարսափում են լրագրողական հարցերից, նույնպիսի ծանր վիճակում են հայտնվել նաեւ ՕԵԿ-ին ուրացած նախկին ՕԵԿ-ական նախարարները: Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տեսնելով լրագրողների բազմությունը` այնպիսի արագությամբ ճանապարհը փոխեց եւ ճողոպրեց, կարծես, սեւ կատու էր տեսել: Ինչեւէ, նախկին ՕԵԿ-ական նախարարներն ու ներկա ՕԵԿ-ական պատգամավորները որքան էլ հրաժարվում են միմյանցից, բայց նույն ձեռագրով նման վարքագիծ են դրսեւորում: