ՙ«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Արցախյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին իր «մտքի գոհարներով» հանդես է եկել Քարնեգիի միջազգային հիմնադրամում: Արցախյան հակամարտության լուծմանը միտված վերջինիս ելույթում, մասնավորապես ասված է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»: Ապա հավելել. «Պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը»:
Վերոնշյալ խայտառակ հայտարարությանն անդրադառնալով` երեկ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց.
-Մենք դրական ենք վերաբերում Մինսկի խմբի համանախագահների բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են եւ միտված են խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն, որպեսզի հասնենք խնդրի կարգավորմանը կամ մոտ լինենք դրան, մի բան պետք է գիտակցեն: Նախեւառաջ իսպառ պետք է վերացնեն ուժային մեթոդներով խնդրի լուծման ցանկությունները, թեկուզ տեսականորեն: Քանի դեռ Ադրբեջանի Հանրապետությունն ու քաղաքական վերնախավն իր պետության ազգային գաղափարախոսությունը դարձրել է հակահայկականությունը, ես մշուշոտ եմ համարում այս տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատումը: Ցանկացած բանակցությունների հաջող ընթացքի, էլ չեմ ասում ավարտի համար, առաջին գրավականն այն է, որ կողմերը պատրաստ են գնալ փոխզիջումների եւ կողմերը ոչ թե տուրք են տալիս ռազմատենչ հռետորաբանությանը, այլ գիտակցում են, որ ցանկացած պատերազմ պետք է ավարտվի բանակցությունների միջոցով: Եվ ոչ թե հեռացնում են իրենց կարծիքները կամ սկզբունքները, այլ մոտեցնում են: Գոնե վերջին երկու տարիների ընթացքում` Սաֆարովի արտահանձնումից հետո, Ադրբեջանի թե՛ քաղաքական գործիչների բառապաշարը, թե՛ նրանց գործողությունները հակասեցին Մինսկի խմբի ընդունած երեք սկզբունքների տրամաբանությանը:
Իսկ այդ սկզբունքներն են` ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք: Եվ հստակ բոլոր  Մինսկի խմբի երեք համանախագահները բազմիցս նշել են, որ չի կարող մի սկզբունքն ավելի գերակա լինել, քան մյուսը: Ադրբեջանցիները վերցնում են մի սկզբունք` տարածքային ամբողջականություն, նույն սկզբունքով էլ հոխորտում են մեզ վրա:
- Ի վերջո, ո՞րն է հակամարտության լուծման բանալին:
- Հակամարտության բանալին գտնվում է ոչ թե Վաշինգտոնում, Մոսկվայում կամ Փարիզում ու Բրյուսելում, այլ` Ստեփանակերտում: Որովհետեւ սա ոչ թե տարածքային վեճ է, այլ` ազգերի ինքնորոշման իրավունքի դասական օրինակ: Եվ միացյալ ազգերի կանոնադրության մեջ հստակ ամրագրված է` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը ընդամենը սկզբունք: Սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրականացմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում