ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐ
Արխիվ 12-16ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐ
Երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը կազմակերպել էր տոնական միջոցառում` նվիրված Մեծ հայրենականի հաղթանակի օրվան: Միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Վրաստանի եւ եվրոպական մի շարք երկրների դեսպաններ: Ինչպես տեղեկացնում է մեր հավաստի աղբյուրը, տոնական միջոցառմանը չեն ներկայացել վերը նշված երկրների դեսպանները, որի հետ կապված` ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ասել է, որ դա պարզապես կողմնակալ եւ ոչ հարգալից վերաբերմունք է Մեծ հայրենական պատերազմում զոհված, վիրավորված անձանց նկատմամբ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

