ԲՀԿ-ԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԱՐԿԸ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵՑ ՍՊՈՐՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԱՐԿԸ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵՑ ՍՊՈՐՏԻ
ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների համառ պնդմամբ, ի վերջո, հաջողվեց խոսել ՀՀ սպորտի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ: Սակայն նորընտիր նախարարը չխախտելով 100-օրյա լռությունը` նշեց. ՙԵս օգտվելու եմ իմ 100 օրվա լռությունից: Ձեզ շատ հարգում եմ, մեր գործը իրար հետ 100 օր հետո է լինելու: Եվ հավաստիացնում եմ, որ լինելու ենք շատ թափանցիկ ու շատ լավ՚: Իհարկե, լրագրողների եւ նախարարի բաժանումը այս բարի նոտայի վրա չավարտվեց, եւ իր ԲՀԿ-ական լինելու ակնարկին ի պատասխան` վերջինս հունից դուրս եկավ. ՙԵս ձեզ խնդրում եմ, նախ` ես կուսակցական չեմ, եւ երկրորդ` սպորտի նախարարությունը չի կարող քաղաքականացվել՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

