ՉԱՐՔԵՐԻ ՀՈՒՍԱՀԱՏ ԳՌՄՌՈՑԸ
Արխիվ 12-16ՉԱՐՔԵՐԻ ՀՈՒՍԱՀԱՏ ԳՌՄՌՈՑԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Արցախի հարցով հանդես է եկել բացահայտ հակահայկական պահանջներով` առաջարկելով Ադրբեջանին հողեր վերադարձնել, նրա առաջարկությանը երկրորդել է ոչխարախուզության մեծն մասնագետ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Եվ, այսպես կոչված, ՙքաղաքացիական հասարակությունը՚ բառ անգամ չարտահայտելով այդ անընդունելի այլանդակության դեմ, հարձակվել է Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի վրա` այն բանի համար, որ ՀՀ իշխանություններին առաջարկել է Ռուսաստանի աջակցությունը` հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրող ՀԿ-ների չեզոքացման ուղղությամբ:
ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴՈԼԱՐՆ Է
Ի դեպ, այնպես է ստացվել, որ Արցախի հարցով նույն Իվան Վոլինկինը ներկայացրել է առավելագույն հնարավոր հայանպաստ դիրքորոշում: Պատասխանելով Արցախի եւ Ղրիմի միջեւ զուգահեռների մասին հարցին` նա մասնավորապես ասել է. ՙԳիտեք, այդ հարցին պատասխան տալն այնքան էլ հեշտ չէ: Երեւի թե, հարկավոր է ելակետ ընտրել այն, որ յուրաքանչյուր ազգ ինքնորոշման իրավունք ունի: Հարցը, թե` կարող է արդյոք տվյալ ազգը ինքնորոշվել եւ անկախություն ստանալ, կոնկրետ պատմական հանգամանքներով է պայմանավորված: Ռուսաստանը, օրինակ, Ղրիմը ցանկացած գնով վերադարձնելուն չէր ձգտում՚: Դեսպանը նաեւ նշել է. ՙՄենք օգնության հասանք մեր ռուս եղբայրներին: Այնպես որ, դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի եւ ինչպես: Այդուհանդերձ, նախադեպն արդեն կա՚: Այսինքն` նա ասում է, որ նախադեպ կա, որ ամեն ազգ ինքնորոշման իրավունք ունի, եւ եթե կարող է` թող այն իրագործի: Այսինքն, նա ասել է այն մաքսիմումը, որից ավել նույնիսկ Հարավ-արեւելյան Ուկրաինայի ռուս բնակչությանը չի ասվել: Հիմա` ՌԴ դեսպանը արտահայտել է բավականին հայանպաստ դիրքորոշում Արցախի հարցով, նույն հարցով ԱՄՆ դեսպանն արտահայտել է հույժ հակահայկական դիրքորոշում: Հիմա այն զանգվածին, որը տվյալ պարագայում մեկ թթու խոսք անգամ չի ասում ամերիկացուն, իսկ ռուսի դեմ սանձազերծել է աննախադեպ հիսթերիա ե°ւ լրատվական դաշտում, ե°ւ սոցցանցերում, ե°ւ անգամ դրա փորձերն անում է Երեւանի փողոցներում ու հրապարակներում, հնարավո±ր է կոչել այլ կերպ, քան դավաճաններ: Դե, ամերիկյան գրանտներով սնվող շպիոնօնիկների համար հայրենիք ու հայրենիքի շահ գոյություն չունի, եւ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի թուլացնեն մեզ նպաստող ռուսական գործոնը եւ ուժեղացնեն մեզ համար աննպաստ ամերիկյանը: Նրանց հայրենիքը Հայաստանը չէ, նրանց հայրենիքը դոլարն է:
Ուստի, Իվան Վոլինկինի խորհուրդը` Ռուսաստանից օրինակ վերցնել եւ օրենքի ուժով վերահսկողության տակ դնել օտարերկրյա գործակալ գրանտածիծ ՀԿ-ներին, միանգամայն տեղին է: Ի դեպ, ՍԻՄ-ը ԱԺ-ում այդպիսի օրենք ընդունելու հարցը բարձրացրել էր դեռ 2012-ի հոկտեմբերին` մշտապես առաջ տանելով այն թեզը, որ հրատապ է չեզոքացնել մեր ազգային ինքնությունը եւ ավանդական բարոյականությունը քայքայող գրանտածիծ կառույցները եւ դրսի փողերով սնվող աղանդները: Ի դեպ, ուշագրավ մի փաստ` խոշորագույն աղանդը` ՙԿյանքի խոսքը՚, ժամանակին մեզ դատի էր տվել, փորձելով պնդել, որ անբարո կեցվածքի խորհրդանիշ Անժելա Սարգսյանը իրենց շարքերում չէ, իսկ վերջերս հեռուստաեթերում խոստովանել է այդ փաստը: Այսինքն` հաստատվել է, որ նույն աղանդները կապ չունեն կրոնական ազատության հետ, այլ գործիք են քայքայիչ ազդեցությունը տարածելու համար եւ այդ առումով առանձնապես հեռու չեն գնացել, օրինակ, անբարոյականություն տարածող ՙԿանանց ռեսուրսային կենտրոնից՚:
Թե ինչ պատճառով է այժմ ԱՄՆ-ն փորձում ճնշում գործադրել մեր երկրի վրա` հենց Արցախի հարցում, պարզ է` նրանք կատաղած են, որ մեր աշխարհաքաղաքական-քաղաքակրթական ընտրությունը Մաքսային ու Եվրասիական միությունն է, ու որ երկրի ներսում իրենց դեսպանին այլ զբաղմունք չի մնացել, բացի ոչխարախուզության փառատոնի պես ախմախ միջոցառումներ կազմակերպելը, քանզի ՙնարնջագույն՚ հեղաշրջում իրականացելու շանսերը հավասարվել են զրոյի: Սա առաջին դեպքը չէ, որ ներքին Եվրամայդան կազմակերպելու անհնարինության պատճառով Ադրբեջանին ծառայեցնում են որպես արտաքին Եվրամայդան, սակայն առաջին անգամ է, որ ԱՄՆ-ը այդպիսի բացահայտ ձեւով արդեն պաշտոնական մակարդակով աջակցում է մազութային սուլթանատի գործողություններին: Պարզ է, որ այս պայմաններում նույն ամերիկացիները պետք է իրար գլուխ հավաքեին բոլոր 5-րդ շարասյուներին, ու հենց այդ պատճառով է հիմա այդպիսի հակառուսական վայնասուն բարձրացել, ու այդպիսի հիսթերիկ ձեւով հարձակումներ են տեղի ունենում այն երկրի դիվանագետի վրա, որը Արցախի հարցում մեր թիկունքին է կանգնած:
Բայց չկա չարիք առանց բարիքի: Հիմա ինքնաբացահայտվում են ամերիկյան փող կերած բոլոր շպիոնօնիկները, լինեն դրանք, այդպես կոչված, ՙհանրային սեկտորում՚, լրատվական դաշտում, թե իշխանության օղակներում: Ինչպես պատկերավոր կասեր ռուսը` ՙբոլոր անիծները տեղում են, ժամանակն է բենզինի կանիստրը բերել՚: Այդ հակազգային, հակապետական, դավաճանական կոնտինգենտը այժմ այն աստիճանի է բացահայտվում, այնքան տեսանելի են բոլորը անուն առ անուն, որ շատ դյուրին է կազմել սեւ ցուցակները` հետագա վնասազերծման համար: Իսկ բարձր տեխնոլոգիաների, ինտերնետի եւ ՙՖեյսբուքի՚ դարաշրջանում սրանց մասին տեղեկատվություն հավաքելը առավել քան դյուրին է դառնում:
ՈՄԱՆՔ ԴԵՌ ՉԵՆ ԻՆՔՆՈՐՈՇՎԵԼ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Եվ այսպես, ՙքառյակը՚ նոմինալ առումով մոտիկ է ՙհնգյակ՚ դառնալուն, քանի որ արդեն տեղի ունեցան առաջին խորհրդակցությունները ՕԵԿ-ի ու ՙքառյակի՚ միջեւ: Բայց միեւնույն է, այդ միավորումը ավելի շուտ ֆորմալ, ցուցադրական բնույթ ունի, քանզի ներսում հակասություններն անպակաս են:
ՀԱԿ եւ ՙԺառանգություն՚ խմբակցություններում ներքին միասնության բացակայությունը փաստ է: Եթե Բագրատյանը հարազատ խմբակցության մասին ասում է` ես ինչ գործ ունեմ սրանց հետ, եթե Նիկոլը, կոպիտ ասած, շան տեղ չի դնում խմբակցության ղեկավարին, եթե Ջհանգիրյանը ստվերային խաղեր է տալիս` փորձելով պայմանավորվածություններ ձեռք բերել սեփական ապագայի վերաբերյալ ու զբաղված է սեփական կապիտալը փրկելով, եթե Ստեփան Դեմիրճյանը ինքն էլ չգիտի, թե ինչ քաղաքական գիծ ու քաղաքական նպատակներ ունի, եթե Լյուդմիլա Սարգսյանը նեղվում է Մաքսային միության նկատմամբ դրական վերաբերմունքի եւ ՙնարնջագույն՚ խմբակցության անդամ լինելու պատճառով առաջացած հակասությունից, ապա էլ ի±նչ ասես այդ թիմին: Հիշեցնենք, որ խմբակցության ամբողջ ցուցակը միանձնյա անձամբ կազմել է ԼՏՊ-ն: Ու եթե թիմի սերուցքը` խորհրդարանական խմբակցությունն այդպիսին է, ապա պատկերացրեք, թե ինչ կառավարություն կկազմեն սրանք, եթե ինչ-որ հրաշքով գան իշխանության: Իսկ ՙԺառանգությունում՚ հրապարակավ արդեն իրար գզում են` կառավարության ծրագրին դեմ քվեարկեն, թե այն բոյկոտեն, ու բանը հասնում է բավականին ծանր փոխադարձ մեղադրանքների... Դե, այդ երկու թիմերն արդեն պետք է համարել լուսանցքային, ոչ թե քաղաքական գործոն, այլ քաղաքական դաշտի թափոն:
Դաշնակներն էլ բավականին հետեւողական են: Նրանք էլ գերխնդիր են հռչակել սահմանադրական բարեփոխումները, իսկ թե ինչպես քվեարկեն ԱԺ-ում` լուծում են զուտ տեխնիկական կարգով: Ամենայն հավանականությամբ, նրանք նույնպես կհակվեն բոյկոտի: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խոստացավ, որ իրենք կտան արդար գնահատական կառավարության ծրագրին, հենց որ այդ ծրագիրը լինի:
Հիմա պարզ է, թե ինչ տրամաբանության մեջ է տեղավորվում ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի մոտեցումը կառավարության ծրագրի հարցում: Բայց ամենեւին պարզ չէ ԲՀԿ-ի կեցվածքը, որ բացահայտվեց այդ կուսակցության քաղխորհրդի վերջին նիստում: Ոչ կողմ են, ոչ դեմ, պարզապես բոյկոտելու են: Սակայն ինչի± դեմ է իրենց բոյկոտը: Նրանք ուզում են դեմ դուրս գալ ՀՀ նախագահի±ն, ՀՀ վարչապետի±ն... Բայց չէ± որ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը եւ նոր կառավարություն ստեղծելը նրանք հռչակում են սեփական հաղթանակ եւ հաջողություն: Եթե այս կառավարությունը իրենց հաղթանակն է, ապա ինչո±ւ չեն ուզում քվեարկությանն աջակցել ու ամրացնել այդ հաղթանակը: Իսկ եթե համարում են, որ ձեւավորված կառավարությունը իր կազմով կամ կուրսով վատն է, ապա էլ ինչո±ւ են հանրությանը խաբում` խոսելով չեղած հաղթանակից: Ի վերջո, անվերջ հնարավոր չէ դիրքորոշում չհստակեցնել, ՙե°ւ մերոնց, ե°ւ ձերոնց՚ տարբերակով խաղալ, ներքաղաքական դաշտում ի վերջո ինքնորոշվել է պետք, այլապես դա հղի է վարկանիշային լուրջ կորուստներով: Ու այդպիսի մոտեցումով հաղթանակը չի շրջանցի Մելիք-Ադամյան փողոցը ու նույնիսկ մոտիկ չի գա ԲՀԿ-ի Կենտրոնական գրասենյակին, եւ նույնիսկ ՕԵԿ-ականների պնդումը, որ միգուցե հաղթանակը շշկռվի ու իրենց գրասենյակ այցելի, արդեն նույնիսկ ավելի հավանական է թվում:
Բայց նույն ԲՀԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի շահերը սպասարկող քարոզչական դաշտում նաեւ փոքրիկ դրական տեղաշարժ երեւաց: Այդտեղ արձանագրեցին, որ ԱՄՆ դեսպանի հակահայկական ներկայիս կեցվածքի պարագայում քաղաքացիական հասարակություն կոչեցյալի, արեւմտամետների պահվածքը դավաճանություն եւ սրիկայություն է: Ի դեպ, Տիգրան Սարգսյանի արեւմտամետ քարոզիչներն էլ արդեն լավ էլ ՙքլնգում՚ են այդ նույն կոնտինգենտին: Երեւի թե, տարատեսակ սաքունցները (կներեք` հայհոյանքի համար) բավականին արագ կհայտնվեն լրիվ մեկուսացման, իզգոյի կարգավիճակում: Ամեն ինչ դրան է գնում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

