ԱՆՏՈՀՄԻԿ ՏԱԿԱՆՔՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
Արխիվ 12-16ԱՆՏՈՀՄԻԿ ՏԱԿԱՆՔՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
Ամերիկյան հարկատուի փողերով սնվող գրանտածիծները, տարբեր "նարնջագույն" կուսակցությունները, կարծես թե, վերջերս պարապ են մնացել: Դե, եթե նրանց "շեֆը"` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը անգործ է մնացել եւ զբաղվում է տեսախցիկի առջեւ Տաթեւում ոչխար խուզելով, ապա կամակատարները պարապ կմնան ու կմնան:
Սակայն "լիբերաստներին" զբաղմունքով ապահովեց Երեւանի ավագանին` որոշելով, որ մայրաքաղաքում պետք է կանգնեցվի ԽՍՀՄ ամենահայտնի գործիչներից մեկի` Անաստաս Միկոյանի արձանը: Թե ինչու մայրաքաղաքային իշխանությունը հանկարծ հիշեց Միկոյանին, երբ վաղուց Եղեգնաձորում կա այդ գործչի ե՛ւ արձանը, ե՛ւ թանգարանը, դժվար է ասել, թերեւս դա պայմանավորված է Մաքսային ու Եվրասիական միություն գնալով, ինչը ենթադրում է նաեւ ԽՍՀՄ-ի ժառանգությանը տեր կանգնելը: Սակայն մեր արեւմտասերները միանգամից ոգեւորվեցին ու սկսեցին արխիվներից թղթեր պեղել, թե ինչպես է Անաստաս Միկոյանը ակտիվորեն մասնակցել Հայաստանում իրականացրած ստալինյան ռեպրեսիաներին: Ընդամենը մեկ շաբաթ առաջ եւ տարիներ շարունակ այդ նույն արեւմտասերները անտարբեր էին Միկոյանի նկատմամբ կամ նույնիսկ ոմանք դրական էին արտահայտվում, շատերի համար Միկոյանը ռուսական երշիկի տեսականու անուն էր եւ ոչ ավելին, բայց հենց որ արձանի անունը լսվեց` միանգամից եւ զանգվածաբար խորացան սեւացնելու գործի մեջ: Դե, հազիվ զբաղմունք են գտել:
ՀԻՄԱ ԷԼ ՎԵՃ ՈՒ ԿՌԻՎ` ՄԻԿՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ
Անաստաս Միկոյանի
արձանը Եղեգնաձորում

Բայց, խոշոր հաշվով, խորհրդային ու հատկապես ստալինյան շրջանի գրեթե ցանկացած ականավոր հայ գործչի կենսագրությունում այդպիսի էջեր կգտնվեն, ի վերջո, ժամանակներն էին այդպիսին: Համ էլ, հիմիկվա դատափետողներին մի հարցնող լինի` իսկ արդյո՞ք ձեր պապերի մեջ չեն եղել պրոֆեսիոնալ մատնագիր գրողներ կամ, ժողովրդի խոսքով ասած, կլյաուզնիկներ: Այն, որ մեր գրանտածիծների մոտ շատ լավ է ստացվում ստրասբուրգներում, բրյուսելներում եւ վաշինգտոններում Հայաստանի վրա մատնագրեր եւ զրպարտագրեր գրելը, հուշում է, որ նրանք երեւի թե պապական, ժառանգական մատնիչներ ու կլյաուզնիկներ են, որ "գործ տալը" նրանց արյան մեջ է: Հանուն արդարության ավելորդ չէ նշել` հանիրավի ռեպրեսիաների ենթարկվածների արյունն ու տառապանքը նախեւառաջ նրանց խղճի վրա է, ովքեր տարբեր դրդապատճառներով մատնագիր կամ զրպարտագիր էին գրում իրենց հարեւանի, բարեկամի, գործընկերոջ դեմ, եւ նոր միայն` խորհրդային կարգերի թշնամիների դեմ պայքարող պետական եւ քաղաքական գործիչների...
Ի վերջո, այդ բոլոր գործիչների կենսագրությունները պետք է դիտել իրենց ամբողջության մեջ, լավով ու վատով հանդերձ, եւ եթե լավը գերակշռող է, ապա ինչու այս կամ այն ձեւով չհավերժացնել նրանց հիշատակը: Եվ մայրաքաղաքի ավագանու որոշումը պետք է դիտարկել ոչ թե Միկոյանի "մեղսագործ-ոչ մեղսագործ" հարթությունում, այլ ինչքանով է դա նպատակահարմար ե՛ւ ժամանակի, ե՛ւ տեղի տեսակետից: Միգուցե, ավելի լավ է հենց Եղեգնաձո՞րը դարձնել համաշխարհային մասշտաբի այդ գործչի հիշատակի կենտրոն, կամ դիմել ռազմավարական դաշնակից Ռուսաստանին եւ Մոսկվայո՞ւմ կանգնեցնել արձանը... Թերեւս, հիշատակի հավերժացմանը արժանի չեն միայն այն մի քանի խոշոր գործիչները, ովքեր 1920-ին կազմակերպել էին Թուրքիայի դեմ մարտնչող Հայկական բանակի կազմալուծումը, քարոզել են չկրակել թուրքի վրա, լքել ռազմաճակատը: Այդպիսիները միանշանակորեն դավաճան են եւ վերջ, իսկ մնացյալի կենսագրությունները պարզապես ոչ միանշանակ են:
Ի դեպ, կա բավականին հիմնավոր տեսակետ, որ հռչակավոր գիտնական Մանուկ Աբեղյանը պետք է համարվի շատ ավելի հանցավոր, քանի որ նրա թեթեւ ձեռքով 1922-ին մեր ուղղագրությունը վերածվեց խեղագրության, դեն նետվեցին մաշտոցյան այբուբենի որոշ տառեր: Իսկ, օրինակ, Անաստաս Միկոյանը 1940-ին, երբ տեսավ խեղագիր խոշոր պաստառ` "Կեցցե մարտի 8-ը` Կանանց միջազգային որը" անմիջապես կարգադրեց վերացնել այդ խեղագիր "ռեֆորմը", ու դա, անշուշտ, պատմականորեն պետք է մեծագործություն համարել: Բայց մեր լիբերաստներից ոչ ոք, թերեւս, մտքով չի անցկացնի քննադատել Աբեղյանի այդ "ռեֆորմը", չէ՞ որ նա "զտարյուն" մտավորական էր, մարդկանց պատժելու լիազորություն էլ չուներ, "ընդամենը" մի քանի տառ էր աղբանոց նետել, իսկ այ Միկոյանը` խորհրդային խոշոր իշխանավոր է, ստալինիստ է եւ այլն: Ճիշտն ասած, զուգահեռներ եմ տեսնում Աբեղյանի եւ հիմիկվա լիբերալ մտավորականների միջեւ... նա առավել, քան որեւէ մեկը, հենց որպես լեզվաբանության տիտան, պետք է հասկանար այդպիսի "ռեֆորմի" կործանարարությունը հայոց լեզվի համար, բայց տուրք էր տվել լեզուների ունիֆիկացման "մոդայիկ" ուղեգծին: Այսօրվա լիբերալ մտավորականներն էլ պարտավոր են հասկանալ ազգային ինքնությանը տեր կանգնելու հրատապությունը, բայց փոխարենը տուրք են տալիս կեղծ ազատության, "մարդու իրավունքների" խեղված մոդելի, գլոբալացման "մոդայիկ" ուղեգծին:
Եվ վաղուց ժամանակն է բոլորին գնահատել միակ ճշգրիտ չափումով` ինչքան է Հայաստանին ու հայությանը բերած օգուտը: Այդ օգուտի մեջ մտնում է նաեւ աշխարհի կամ տարբեր կայսրությունների մասշտաբով սեփական վիթխարի գործով հայի անունը փառավորելը, ինչպես դա արել էր նաեւ նույն Միկոյանը: Ու պետք չէ վեճեր բացել, թե որ մի մեծանուն հայն ավելի լավն է, որն ավելի վատը, յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի, յուրաքանչյուրն ունիկալ է եւ եզակի: Եվ պետք է տեր կանգնենք մեր ազգի բոլոր մեծանուն զավակների անվանն ու գործին` անկախ տարատեսակ վերազգային գաղափարախոսություններից, այսպես կոչված` "իզմ"-երից: "Իզմ"-երը անցողիկ են, իսկ մարդկանց արած գործը` մնայուն:
ՄԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԱՂԲԱՄԱՆ ՆԵՏՈՂՆԵՐԸ
Գեորգեւյան խաչերը,
որոնցով պարգեւատրվել են Մեծ Հայրենականի
Անդրանիկը եւ Նժդեհը Փառքի շքանշանները

Ռուսաստանյան լիբերաստ լրագրող Օլեգ Կաշինը հրապարակել է մի գարշելի առաջարկություն` աղբաման նետել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ Գեորգեւյան ժապավենը, եւ լիբերաստական շրջանակները համացանցում անվերջ տարածում են նրա հեղինակած պաստառը, ուր պատկերված է ժապավենն աղբաման նետելու գործողությունը: Դե հիմա պարզ է, թե ինչու մի քանի տարի առաջ ջարդել էին սույն կերպարանքի գլուխը` ցանկացած նորմալ ռուս հենց այդպես էլ կվարվեր, սակայն մեզ համար ավելի կարեւոր է ոչ թե այդ թափթփուկի ճակատագիրը, այլ այն, որ այդ տականք գաղափարը հասել է նաեւ Հայաստան: Դե պարզ է, բոլոր երկրներում լիբերաստները սնվում են նույն ամերիկյան գրանտներով ու կատարում նույն կենտրոնում մշակված հանձնարարությունները: Եվ հիմա հայկական համացանացով է պտտվում գարշանքը, որը վերնագրված է. "Աղբամանը նետել ՌԴ-ում տարածված Հաղթանակի օրվա խորհրդանիշը":
Այդ սրիկայությունը ընդամենը տեղայնացրել են, սակայն որոշ բաներ սոսկ թարգմանված են. "Գեորգեւյան ժապավենը վերջին շրջանում դարձել է այն խորհրդանիշը, որը կրում են ռուսաստանցի վարձկանները, ովքեր ապակայունացնում են իրավիճակը Ուկրաինայում: Ժապավենը դարձել է խորհրդանիշ մի երկրի, որի ղեկին կանգնած են կայսերականության ու ֆաշիզմի կողմնակիցները, որոնք ջարդեր են իրականացնում մեկ այլ երկրի տարածքում` առանց տարբերանշանների կանաչ կամուֆլյաժով զինվորներին ուղարկելով Արեւելյան Ուկրաինա ու Ղրիմ: Այսօր ՌԴ-ն կարողանում է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը ռուսաստանյան ֆաշիզմի հետ ասոցացվի, մինչդեռ բազմաթիվ այլ երկրներում փորձում են առավելագույնը անել ՌԴ-ի հետ չասոցացվելու համար":
Դե, ինչ ասես սրանց... Նախ` Գեորգեւյան ժապավենի հետ հայոց առնչությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան Երկրորդ աշխարհամարտը: Անդրանիկ Օզանյանը եւ Գարեգին Նժդեհը պարգեւատրված են Գեորգեւյան խաչերով, եւ այդ խաչերն իրենց ժապավեններով կարելի է տեսնել նրանց լուսանկարներին, համացանցը լեցուն է այդ լուսանկարներով: Այսինքն` Գեորգեւյան ժապավենը աղբաման նետելու կոչ անող հայկական ազգանուններով արարածները փաստորեն աղբաման են նետում Անդրանիկի, Նժդեհի ու նրանց մարտական ընկերների մարտական փառքը:
Իսկ Երկրորդ աշխարհամարտում հայերի մասնակցությունը վիթխարի էր, վիթխարի էր ներդրումը ֆաշիզմի դեմ հաղթանակում: Ռեկորդային քանակով հերոսներ ենք տվել, նաեւ` տաղանդավոր գեներալներ եւ մարշալներ: Գեորգեւյան ժապավենով Փառքի շքանշանը փողփողացել է մեր պապերից ու հայրերից շատերի կրծքին, շատերի տներում այն պահվում է որպես մասունք: Այդ պատերազմում հայերն ապացուցել են, որ մոլորակի լավագույն զինվորներն են, եւ հիմա ինչ-որ թափթփուկներ պապերի եւ հայրերի փառքը նետում են աղբաման: Եվ կապ չունի` ինչ հարաբերություններ ունի մեր երկիրը Ռուսաստանի հետ: Անգամ, եթե հիմա թշնամի լինեինք, միեւնույն է, մեր հերոսների փառքը էլի մերն էր լինելու, ու մայիսի 9-ին էլի պետք է դուրս գայինք փողոց Գեորգեւյան ժապավենով: Իսկ առավել եւս, որ ռուսների հետ ռազմավարական դաշնակից ենք, ինչո՞ւ ի լրումն մեր մարտական փառքի` չանենք այդ փոքրիկ ներդրումը մեր երկրների հարաբերությունների մեջ:
Ավագ սերունդների մարտական փառքը աղբաման կարող է նետել միայն անտոհմիկ տականքը, նա, ով չունի հպարտության արժանի հայրեր եւ պապեր, նա, ում երակներում ոչ թե հայի արյուն, այլ աղբ է հոսում: Ու հիմա, երբ մեր երկիրը կատարել է քաղաքակրթական ճիշտ ընտրություն, գնում է դեպի գաղափարական միավորում` Մաքսային եւ Եվրասիական միություն, անտոհմիկ տականքներն ակտիվացել են, ակտիվորեն վաստակում են իրենց 30 արծաթը: Իզուր չէ, որ Տոլկիենի հայտնի վեպերում աշխարհի չարիքի կրողները կոչվում են օրկեր եւ վաստակներ: Դե, օրկ բառը լավ էլ նման է արցախյան բարբառի թորք (թուրք) բառին, իսկ թե ում են մեր հայրենակիցները կոչում այսինչի կամ այնինչի վաստակ, բացատրելն ավելորդ է:
Եվ իրոք ժամանակն է աղբաման նետել հենց այդ անտոհմիկ տականքներին, ովքեր ոչ այլ ինչ են, քան հենց թորքի վաստակ: Հերիք եղավ, բոլ եղավ, ազգային օրգանիզմի առողջության հրամայականը ուղղակիորեն հուշում է, որ վարակի նկատմամբ հանդուրժողականությունը մեզ համար անթույլատրելի շքեղություն է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

