ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՂՐԻՄՈՒՄ Է
Արխիվ 12-16ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՂՐԻՄՈՒՄ Է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրիմ՝ հանրապետությունը Ռուսաստանին միացնելուց հետո առաջին անգամ, հայտնում է РИА Новости-ն։ Սևաստոպոլում ՌԴ նախագահը կմասնակցի հանդիսավոր միջոցառումներին, որոնք նվիրված են Հաղթանակի օրվա 69-ամյակին։ Պուտինը շնորհավորական ուղերձով ելույթ կունենա շքերթի ընթացքում և ծաղկեպսակ կդնի 1941-1942թթ. Սևաստոպոլի պաշտպաններին նվիրված հուշարձանի մոտ։ Այնուհետև նախագահը կայցելի Վլադիմիր Մեծ իշխանի տաճար և ներկա կգտնվի տոնական համերգին։

