Կ. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ` ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

Կ. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ` ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ մեծ արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Իսկ հուղարկավորությունը` նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:

Ապրիլի 24-ին ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Երևանի պատվավոր քաղաքացի` 86 ամյա Կոնստանտին Օրբելյանի մահով, հայ երաժշտական արվեստը ծանր ու անդառնալի կորուստ կրեց:

Կ. Օրբելյանը ծնվել է 1928 թ. հուլիսի 29-ին, Արմավիր քաղաքում: 1952 թ. ընդունվել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան` ուսումնառությունը համատեղելով Երևանի օպերայի և բալետի թատրոնում կոնցերտմայստերի աշխատանքի հետ: 1954 թ. գերազանցությամբ ավարտել է երաժշտական ուսումնարանը, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և 1961 թ. ավարտել Էդ. Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանը: 1954 թ. ռադիոյում կազմակերպել է գործիքային կվինտետ: 1956 թ. Օրբելյանը դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: Նույն տարում նշանակվել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար`  պաշտոնավարելով 36 տարի: Նրա հմուտ ղեկավարությամբ նվագախումբը գրում է իր տարեգրության փառավոր էջերը` իր հաստատուն տեղը գրավելով ԽՍՀՄ ջազային առաջավոր կոլեկտիվների շարքում: Անուրանալի է Կ. Օրբելյանի դերը նվագախմբի միջազգային ճանաչման և Հայաստանում ջազի զարգացման գործում: Նրա ղեկավարած նվագախմբի շնորհիվ հայկական ջազը դուրս բերվեց միջազգային ասպարեզ: Համերգային գործունեությանը զուգահեռ Կ. Օրբելյանն արդյունավետ աշխատել է նաև որպես կոմպոզիտոր` համատեղելով աշխատանքը ժամանակակից, դասական երաժշտության և «թեթև» երաժշտության ժանրերում: Նրա սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, թատրոնի և կինոյի համար երաժշտությունը, երգերը և ջազային երաժշտությունը հասարակական լայն ճանաչում գտան, արժանացան միջազգային բարձր մրցանակների: Բեղմնավոր էր կոմպոզիտորի աշխատանքը նաև ազգային-հայրենասիրական երաժշտության ժանրում: Կ. Օրբելյանն առաջինն էր, ով իրականացրեց ժամանակակից ջազի և ազգային մելոսի միաձուլումը, իսկ նրա ջազային ստեղծագործություններն իրավամբ դարձան սովետական ջազային գործիքային երաժշտության աներկբա նվաճումները: 1956 թ. ստեղծված Լարային կվարտետը` հայ կամերային երաժշտության լավագույն նվաճումներից մեկն է, որը 1957 թ. Մոսկվայում Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնում արժանացավ Գրան-պրիի և Ոսկե մեդալի:

Սովետահայ երաժշտության կարևոր նվաճումներից է Կ. Օրբելյանի աշխատանքը երաժշտական թատրոնում: 1969 թ. նա ստեղծում է «Անմահություն» բալետը (խորեոգրաֆիկ սիմֆոնիա)` պատերազմի մասին ողբերգական ստեղծագործությունը ջազային կոմպոզիցիաների հեղինակին ներկայացնում է միանգամայն նոր կողմից: Բալետը բեմադրվում է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում 1969 թ.:

Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում հիշատակելի են «Տոնական նախերգանքը» սիմֆոնիկ նվագախմբի համար (1967 թ.), որը շուտով արժանացավ  համամիութենական մրցանակի` որպես լավագույն սիմֆոնիկ ստեղծագործություն, և  «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը սիմֆոնիկ նվագախմբի համար (1973թ.):


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում