ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ. «ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍՆԵՐ, ՈՐՈՆՑ ՇԱՏ ՔԻՉ ԵՆՔ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ»
Արխիվ 12-16ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ. «ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍՆԵՐ,
ՈՐՈՆՑ ՇԱՏ ՔԻՉ ԵՆՔ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ»
Այսօր հաճախ են ասում, որ հայերս ժամանակի հերոսներ չունենք եւ որ դրանք կամ ստվերում են, կամ էլ նրանց փոխարինելու են եկել սերիալային «լավ» տղաները: Սակայն, ըստ դերասան ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ, մենք ունենք իրական հերոսներ, պարզապես նրանց չենք մեծարում իրենց կենդանության օրոք. «Հային շատ բնորոշ է, որ իր արժեքները շատ դժվար ճանաչի ու դրանց մասին արվեստի տեսանկյունից ինչ-որ գործունեություն ծավալի: Իսկապես, մենք ունենք հերոսներ` ոչ միայն պատերազմի բնագավառում, այլ ունենք գիտնական հերոսներ, կին հերոսներ, սպորտի, գրեթե բոլոր ոլորտներում ունենք հերոսներ, որոնց շատ քիչ ենք անդրադառնում, որովհետեւ իսկապես մեզ շատ բնորոշ է «Գնա մեռի, արի սիրեմ» կարգախոսը, երբ մեռնում են, նոր սկսում ենք մեծարել: Հետմահու հերոսի կոչումը մեզ մոտ ավելի ակտուալ է: Իսկապես, եղել են այդպիսի տղերք, ովքեր 40 զորքի, 4 տանկի դիմաց 6 հոգով դուրս են եկել ու պահել են իրենց գյուղը: Դա պետք է ճանաչել, որովհետեւ այն փառահեղ մի պատմություն է, որ մենք ունենք նման հերոսներ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

