«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՉԱՐԱՑԵԼ, ԲԱՅՑ ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԱՐԻՔՆ ՈՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ԱԺ նախագահ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՉԱՐԱՑԵԼ, ԲԱՅՑ ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԱՐԻՔՆ ՈՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ»

 

Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Այս տոնը մեր ազգի ինքնության, նրա անսասան ոգու ու կենսասիրության խորհրդանիշն է: Հազարամյակներ շարունակ մեզ  համար հաղթանակն ու խաղաղությունը փոխլրացնող գործոններ են եղել: Մեր ժողովուրդը  գիտակցել է, որ խաղաղության գինը հաղթանակն է, իսկ հաղթանակի գրավականը՝ հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերը, ապրել-արարելու անխախտ նպատակադրումը:

Բազում արհավիրքներ տեսած հայ ժողովուրդը երբեք չի կորցրել հավատն ու լավատեսությունը, երբեք չի չարացել, բայց եւ չի հանդուրժել չարիքն ու բռնությունը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարում իր կարեւոր ներդրումն է ունեցել նաեւ հայ ժողովուրդը: Փառք ու պատիվ Հայրենական մեծ պատերազմին մասնակից մեր հայրերին ու պապերին:

Սիրելի՛ հայրենակիցներ, նորօրյա  պատմության մեջ մեր ազգի հաջողությունների պսակը, անշուշտ, Արցախի հաղթանակն էր   ու Շուշիի ազատագրումը: Հայ ժողովուրդը  պարտադրված այս պատերազմում  վերահաստատեց անկախ եւ արժանապատիվ ապրելու իր իրավունքը: Փառք ու պատիվ մեր ազգի քաջարի զավակներին՝ երկրապահ- ազատամարտիկներին, նրանց թիկունքը պահող հայրերին ու մայրերին, քույրերին ու եղբայրներին, հավերժ հիշատակ մեր նահատակներին: Նրանք մեր ազգի նվիրյալ զավակներն են, որոնց վաստակը թեեւ  բարձր գնահատանքի է արժանացել, բայց դեռեւս ըստ արժանվույն լուծված չեն  նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին պետական հոգածությունն այս հարցում առավել տեսանելի կլինի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ  Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Տա Աստված, որ ամեն մեկս հաղթանակներ գրանցենք մեր խաղաղ, ստեղծագործ կյանքում, շենացնենք մեր երկիրը ու վայելենք մեր աշխատանքի  քաղցր պտուղները, իսկ եթե, Աստված ո՛չ արասցե, փորձեն խլել խաղաղ ապրելու մեր իրավունքը, թող որ մշտարթուն հայկյան ոգին կրկին հառնի մեր մեջ ու նոր հաղթանակների մղի»:

Նշենք, որ մայիսյան եռատոնին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը գտնվում է Արցախում: Իսկ այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, ինչպես նաեւ մի շարք պատգամավորներ եղան «Հաղթանակի» զբոսայգում, մասնակցեցին Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին «Անհայտ զինվորի» շիրիմին, լռությամբ եւ խոնարհումով հարգեցին Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում