Գյումրին ցույց տվեց իր հաղթական ուժը
Արխիվ 12-16Գյումրին ցույց տվեց իր հաղթական ուժը
Այսօր լրանում է Երկրորդ Համաշխարհային Պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարելիցը։ 1945թ․ այս օրն էր, երբ Հայ Ժողովրդի փառապանծ զավակները Բեռլինի կենտրոնում հաղթական քոչարին էին պարում։ Հարկ է նկատել, որ հայ ժողովրդի համար մայիսի 9-ը յուրահատուկ տոն է՝ եռատոն։ 1992թ․ ճիշտ նույն օրը՝ ճեղքելով հակառակորդի ուժերը մեր հերոսները թշնամուց ազատագրեցին քաղաք Շուշին։ 1994թ․ մայիսի 9-ին, երբ ադրբեջանական կողմը ժամ առ ժամ հայտնվում էր ավելի ծանր վիճակում, ստորագրեց հրադադարի համաձայնագիրը։ Այսպիսով, Շուշիի ազատագրման տոնի հետ կապված Գյումրիում կազմակերպվել էր շքեղ զորահանդես, որին մեծ ոգեւորությամբ մասնակցում էր տեղի բնակչությունը: Ստորեւ ներկայացնում ենք ֆոտոշարքը:






ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

