ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ. «ԼԱՎ ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆՈՒ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ. «ԼԱՎ ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆՈՒ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Շնորհավորում եմ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայությանը, տա Աստված, որ այդպիսի հաղթանակները այնքան շատ լինեն, որ օրերը չբավականացնեն հաղթանակները նշելու համար»,-մայիսյան հաղթանակների կապակցությամբ շնորհավորելով ողջ հայությանը, նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԸ: Նրա խոսքով` եթե բարձր է հայ ազգի ոգին, ապա այդ հաղթանակները միշտ էլ կտոնվեն: Հայի ոգին բարձր պահելու համար Գուսանը տարիներ առաջ հիմնադրեց «Հայկազունք» հայրենասիրական երգերի համույթը, որը հայրենասիրական երգերը տարածում է Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայության մեջ: Գուսանի գրած երգերը այսօր էլ հնչում են ամենուրեք, բարձր պահելով հայ ազգային ոգին: Նրա երգը մի ամբողջ պատմություն է` հաղթանակի, հայ ազգի, հայոց բանակի մասին:

Գուսանը խոստովանում է, որ իր երգերի հաջողության գաղտնիքն այն է, որ դրանց մի մասը ծնվել է պատերազմի ժամանակ, մի մասը` խրամատներում: Յուրաքանչյուր ժամանակ իր երգն է պահանջել և Գուսանը հետևել է պահանջներին: «Լավ երգը պատերազմի ժամանակ ծանր հրետանու դեր է կատարում, այն գերող հատկություն ունի, որը կարող է մարդուն տրամադրել դեպի հաղթնակ և այդպես էլ լինում է: Երբ կռվում էին Գետաշենում` ծնվել է «Գետաշենը», սահմաններում խուճապ էր և պետք էր ոգևորեինք զինվորներին, այդ ժամանակ էլ ծնվեց «Հայեր միացեք» երգը:Եվ, այսպես մեկը մյուսի հետևից ծնվեցին իմ երգերը: Երգերի հաջողություններից մեկն էլ այն է, որ դրանք գրված են ժողովրդի լեզվով, ժողովրդին հասկանալի` առանց ճռճռան մտքերի: Ես ծնվել եմ Արտաշատում և 50 տարի ապրել այնտեղ, իմ առջև տեսնելով Մասիս սարը Արաքսից այն կողմ, միշտ ապրել եմ վրեժը իմ սրտում, որ մեր Հայրենիքը մեզանից տարել են: Սա արդեն ինձ համար երգի թեմա էր»,-ասում է Գուսանը և կես կատակ, կես լուրջ ավելացնում, որ ինքը մնաց Արտաշատում, իսկ այդ երեգերը տարածվեցին Հայաստանով մեկ:

Գուսանը լալկան, տխուր երգեր չի գրում, որոնք վերաբերվում են պարտություններին, դժվարություններին, քանի որ գիտի, հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ դժվարություններ շատ են եղել, որոնք սակայն անցողիկ են, քանի որ հայ ազգի ազգային ոգին միշտ բարձր է եղել: «Ինչքան շատ եմ ուսումնասիրում պատմությունը, այնքան շատ եմ սիրահարվում հայ ազգին ու նրա համառությանը: Բոլոր դարերում նրան թիկունքից հարվածել են, բայց նա կանգուն է: Հայ ազգի նկատմամբ միշտ էլ եղել է նախանձը, չարությունը, քանզի նա բացառիկ ազգ է»,-ընդգծում է Գուսան Հայկազունը: Հաճախակի լինելով կրթական հաստություններում նա փաստում է, որ հրաշալի սերունդ է մեծանում և գալու է ժամանակ, երբ ամեն ինչ պարզապես հրաշալի է լինելու: Բավական է միայն, երբ ազգի 5-6 տոկոսը ունենա ազգային մտածելակերպ, ազգն արդեն ծաղկում կապրի, իսկ հայ ազգը ունի ազգային մտածելակերպով այդ մարդկանց:



ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում