ԻՆՉՈ՞Ւ ԿՐԿԻՆ ԱՆՀԵՏԱՑԱՎ ՆՈՐՈՅԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԿՐԿԻՆ ԱՆՀԵՏԱՑԱՎ ՆՈՐՈՅԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Ամերիկաբնակ երգիչ ՆՈՐՈՅԻ` ՆՈՐՈ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ «Կյանքս կերել ես» երգի տեսահոլովակն արդեն երկրորդ անգամ անհետանում է երգչի յութուբյան պաշտոնական էջից: «Իրավունքի» հետ զրույցում Նորոն տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ «Կյանքս կերել ես» տեսահոլովակն ունեցել է 270.000 դիտում, սակայն. «Ինչ-որ մարդկանց ձեռքով ջնջվեց Յյութուբից, բայց էական չէ, թե քանի դիտում կար, կարեւորն այն է, որ տեսահոլովակս սիրվեց բոլորի կողմից»:

Սակայն, Նորոն ինքն էլ չի կարողանում հասկանալ, թե որն է այդ մարդկանց նպատակը. «Պատճառ չկա, ուղղակի շատ չար կամեցող մարդիկ կան, որոնք «սպամ» են ուղարկում տեսահոլովակիս համար: Առաջին անգամ, տեսահոլովակի անհետանալու ժամանակ, 3 ժամ տեւեց, որ նամակ գրեցինք, ստուգեցին ամեն ինչ նորմալ է ու տեսահոլովակս հասանելի դարձավ համացանցում: Երկրորդ անգամ` արդեն մինչեւ 6 ամիս կարող է տեւել: Իսկ այդ «սպամը» հանելու միայն մի ձեւ կա, մի անգամ կարող ես դիմել եւ սպասել: Մեկ ամսվա ընթացքում իմ տեսահոլովակը դիտել էին 270.000 անգամ եւ շատ էր սիրվել: Կարեւորը, ամբողջ աշխարհից դիտել են եւ սիրվել այն: Հիմա կրկին վերականգնել եմ տեսահոլովակը, բայց արդեն ոչ թե ես, այլ` «Հայֆանատի» միջոցով»:

Երգիչն իր առաջիկա ստեղծագործական նորությունների ու հայաստանյան այցի մասին խոսելով, հավելեց. «Հայաստան կգամ, բայց մի քանի ամիս անց: Իսկ նորություններ կան` 2 ձայնասկավառակ եւ նոր տեսահոլովակ է նախատեսվում այս տարի: Այժմ, արդեն 11 երգ գործիքավորման փուլում է»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում