«ԴԵՄ ԵՄ»-Ը` ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՍՐԲԱԳՐՎԱԾ ՈՃՈՎ

Արխիվ 12-16

«ԴԵՄ ԵՄ»-Ը` ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՍՐԲԱԳՐՎԱԾ ՈՃՈՎ

 

Երեկ գիշեր մայրաքաղաքի Կենտրոն համայնքի անդորրը կրկին խաթարված էր, էլ չենք ասում երթեւեկության մասին: Դեռ նոր էին մարդիկ մոռացել Շանթ Հարությունյանի «խլապուշկեքով» ակցիան, հիմա էլ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն էր որոշել ոստիկանության պատմության գիրկն անցնել: Ինչեւէ Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում փոքր-ինչ բախումից հետո, կարծես թե ակտիվիստները սթափվեցին, թեպետ ինչպես նրանցից ոմանք էին բղավում. «Սրանց մզացնելու ենք»: Ամեն դեպքում երթը շարունակվեց քաղաքակիրթ տարբերակով` դհոլ-զուռնով ու քոչարիով: Վերջիններս կրկին պահանջում էին իշխանություններից հանել «Պարտադիր կուտակային կենսաթոշակի» օրենքից «պարտադիր» բաղադրիչը: Սակայն, ուշագրավ էր այն, որ իբրեւ երկրի համար մտահոգ երիտասարդները լրիվ թքած ունեին այն մարդկանց վրա, ովքեր աշխատանքից հոգնած տուն էին գնում, բայց ստիպված եղան մի քանի ժամ անցկացնել խցանումների մեջ: Իսկ այս խժդժության պատճառը նորին մեծություն բարեւաբան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է իր կուսակցությունով, ով մեկ ամսով «բրոնյա» է արել Ազատության հրապարակը, իբրեւ հանրահավաքներ անցկացնելու նպատակով, իսկ ակտիվիստները ստիպված էին փողոցեփողոց գոռալ ու ճչալ: Պետք է փաստել, որ երեկ երթին մասնակցող երիտասարդությունը, եթե ինչ-որ բանի դեմ չլիներ, այլ գործեր հանուն երկրի համար կարեւոր գաղափարի կամ կողմ լիներ իրենց իսկ պատկերացրած որեւէ օրենքի ու երեւույթի, թերեւս առավել նպատակային կլիներ նախաձեռնությունը, մինչդեռ արդեն իսկ «Դեմ եմ» լինելու գաղափարը մարդկանց ստիպում է ագրեսիա դրսեւորել ու մոռանալ, թե ինչի համար էին դեմ: Տպավորություն էր, որ պարզապես երիտասարդությունը պարելու ու զվարճանալու ցանկություն ուներ, իսկ այդ պահին պատրաստ էր ամեն ինչին դեմ լինել, անկախ բուն գաղափարից: Նշենք, որ երթը Օպերայից ձգվեց դեպի Մաշտոցի պողոտա, ապա Ամիրյան փողոց եւ Նալբանդյան փողոց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում