«ԻՐԵՆ ՀԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ, ՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ, ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ»
Արխիվ 12-16«ԻՐԵՆ ՀԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ, ՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ, ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ»
ՀՀ արդարադատության նորընտիր նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, թեպետ ուներ 100 օրյա լռության իրավունք, բայց այսօր կառավարության նիստից հետո առավել մարդամոտ գտնվեց ու ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Անդրադառնալով նախարարությունում առկա խնդիրներին Հ. Մանուկյանը նշեց. «Արդարադատությունը ծանրագույն ոլորտներից մեկն է եւ շատ գործ կա անելու: Շատերը արդարադատությունը եւ դատական համակարգը շփոթում են իրար հետ, երբ մտնում էի կառավարության նիստին կանգնած էին մարդիկ, ովքեր նման արտահայտությունն արեցին: Բայց պետք է ասեմ, որ արդարադատության նախարարը չի դատում, այլ լրիվ այլ գործառույթներ է իրականացնում»: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, արդարադատության նախարարը նախընտրում է գրագետ կադրային քաղաքականություն վարել. «Բնականաբար կադրային փոփոխություններ սպասվում են: Ոլորտն այսօր ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մեջ ամենակարեւորը հասարակության վստահության մակարդակի բարձրացումն է»: Ի դեպ, վերջինս լիովին համամիտ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության նիստին հնչեցրած այն հայտարարության հետ, որ բոլոր այն նախարարները, ովքեր արդյունավետ չեն աշխատի, իրենց ճանապարհները կբաժանվեն. «Կարծում եմ` իրեն հարգող նախարարը կամ քաղաքական գործիչը, եթե զգաց, որ չի կարողանում իր առջեւ դրված խնդիրը իրականանցնել պետք է հրաժարական տա ու չսպասի վարչապետին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

