ԲՀԿ-ԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԱՐԿԸ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵՑ ՍՊՈՐՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ԱԿՆԱՐԿԸ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵՑ ՍՊՈՐՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների համառ պնդմամբ, ի վերջո, հաջողվեց խոսել ՀՀ սպորտի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ: Սակայն, նորընտիր նախարարը, չխախտելով 100 օրյա լռությունը, նշեց. «Ես օգտվելու եմ իմ 100 օրվա լռությունից: Ձեզ շատ հարգում եմ, մեր գործը իրար հետ 100 օր հետո է լինելու: Եվ հավաստիացնում եմ, որ լինելու ենք շատ թափանցիկ ու շատ լավ»: Իհարկե, լրագրողների եւ նախարարի բաժանումը այս բարի նոտայի վրա չավարտվեց եւ իր ԲՀԿ-ական լինելու ակնարկին ի պատասխան, վերջինս հունից դուրս եկավ. «Ես ձեզ խնդրում եմ, նախ ես կուսակցական չեմ եւ երկրորդ` սպորտի նախարարությունը չի կարող քաղաքականացվել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

