ԿՐՈՆԻ, ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԵՐԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ԿԱՄ ՔՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ԿԱՆԳ ԱՌՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԿՐՈՆԻ, ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԵՐԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ԿԱՄ ՔՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ԿԱՆԳ ԱՌՆՈՒՄ

ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանի խոսքով`Հայաստանում աղանդավորական կառույցների նախկին աշխուժությունը այլևս չկա, օրինակ Եհովայի վկաներ աղանդավորական կառույցի ամենամյա հրապարակումները վկայում են, որ նրանց թիվը ամբողջ աշխարհում չի ավելացել, այլ ընդհակառակը` նվազել է: Այսօր Հայաստանում գրանցված է 65 կրոնական կազմկերպություն, որոնց գործունեությունը վերահսկելու համար կա օրենքի թերություն, խոսքը վերաբերվում է Խղճի ազատության և կրոնական կազմակերպություննեի մասին օրենքին, որը ընդունվել է անկախության շրջանում: Չնայած այն ենթարվել է որոշակի փոփոխությունների, այնուամենայնիվ չի արտացոլում այսօրվա իրականությունը. «Այն գործընթացները, որոնք տեղի են ունեում այսօր, նախատեսված չեն եղել օրենսդիրների կողմից և ամրագրված չեն դրանց կարգավորման ձևերը: Մենք ժամանակին բարձրացրել ենք օրենքի փոփոխության հարցը, մշակել օրենքի նախագիծ, որը Ադարադատության նախարարության կողմից ուղարկվեց նաև Վենետիկի հանձնաժողովին, վերջիններս քննադատեցին և նրանց քննադատությունը միարժեք հիմք ընդունվեց և այդ նախագիծը այդպես էլ «քնեց»:

Այնուհետև Արդարադատության նախարարությունը մշակեց նոր նախագիծը, որոշ մասով այդ օրենքը առաջադեմ էր և արտացոլում էր այսօրվա իրավիճակը,սակայն այդ օրենքն էլ գնաց Վենետիկի հանձնաժով և «կանգնեց»,-փաստեց Վարդան Ասցատրյանը և հավելեց, որ առայժմ սպասում են և ակնկալում, որ այս գարնանը անդրադարձ կկատարվի այդ նախագծին: Իսկ թե ինչո՞ւ է Վենետիկի հանձնաժողովը քննադատել օրենքի նախագծերը պրն. Ասցատրյանը նշեց. «Այն քննադատել են ելնելով մարդու եվրոպական իրավունքների և կրոնի հետ կապված իրենց չափանիշներից և պահանջներ է դնում, որոնք հիմնարար են եվրոպական միջավայրի համար և այստեղ կամ պետք է նախագիծը փոխեն ըստ այդ առաջարկի կամ էլ հիմնավորել, ինչը նշանակում է քաղաքական հարաբերություններ»:

Ըստ Ասցատրյանի կրոնական կառուցները լավ յուրացնելով օրենքը գտնում են այդ օրենքի թերի կողմերը և շրջանցում այն: Այդ թերի կողմերից մեկն էլ Հայաստանում կրոնի և խղճի մասին գործող օրենքն է: Նոր մշակած օրենքի մեջ կա կետ, որով նախատեսվում է, որ կրոնական կազմակերպությունները ապահովեն հրապարակայնություն իրենց գործունեության մեջ: Օրենքի թերթության պատճառով է, որ կրոնական մի շարք կազմակերպություններ, որպես բիզնեսի միջոց հավաքագրում են մարդկանց, նրանց դարձնում իրենց գաղափարակիցը և նրանից գումար շորթում:Այս ամենը վերահսկելու համար լծակներ են պետք, որը չկա:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում