ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Արխիվ 12-16ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք չենք խոսում ռազմական օգնության մասին»,- ասաց նա, ընդգծելով որ Ուկրաինան չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, սակայն միջազգային հանրությունը աջակցում է նրան:
Ավելին, Ռասմուսենը սպառնացել է Մոսկվային ավելի խորը և լայն պատժամիջոցների կիրառմամբ միջազգային հանրության կողմից: Այդ ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ մշտապես իրականացրել է իր զորավարժությունները, իսկ դա հեշտությամբ ստուգվում է հետախուզության ժամանակակից միջոցներով, այդ թվում նաև տիեզերքից:

