ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՄԱՐԻ ԻՐ ԳԱԶԻ ՊԱՐՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ` 10 ՕՐՈՒՄ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՄԱՐԻ ԻՐ ԳԱԶԻ ՊԱՐՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ` 10 ՕՐՈՒՄ
Ուկրաինան պատրաստ է 10 օրվա ընթացքում վճարել իր ողջ պարտքը ռուսական գազի համար, եթե նրա գինը սահմանված լինի 1 հազ. խորհանարդ մետրի դիմաց 268,5 դոլար:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապեպ Արսենի Յացենյուկը Խարկովի օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ուղարկել ենք ռուսական «Գազպրոմ »-ին առաջարկ` երկարաձգել պայմանագիրը 1 հազ. խորհանարդ մետրի դիմաց վճարելով 268,5 դոլար, ինչպես դա եղել է 2014թ. առաջին եռամսյակում: Երբ կսահմանվի այդպիսի գին և կստորագրվի լրացուցիչ պայմանագիր, այդ ժամանակ ուկրաինական կողմը պատրաստ կլինի 10 օրվա ընթացքում մարել իր, այդ թվում նաև նախկին կառավարության պարտքերը», - հայտարարել է Յացենյուկը:

