«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԺԽՏՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ

Արխիվ 12-16

«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԺԽՏՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ

Գաղտնիք չէր բացահայտում «Իրավունք» թերթը , երբ ժամանակին գրում էր, որ Անժելա Սարգսյանը «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ է: Այն, որ նա աղանդավորական այդ կառույցի հետևորդ է բարձրաձայնեցին գրեթե բոլոոր լրատվամիջոցները, ինչը կարծես թե այդքան էլ «Կյանքի խոսքի» «պարագլուխների» սրտով չէր և վերջիններս հայց ներկայացրեց դատարան ընդդեմ « Իրավունք» թերթի, նպատակն մեկն էր`ամեն կերպ ժխտել Անժելա Սարգսյանի կապը աղանդավորական կառույցի հետ: Ապացուցված փաստը հաստատվեց ևս մեկ անգամ` Անժելա Սարգսյանը աղանդավորական շարժման հետևորդ էր և հայաստանյան երեք դատական ատյաններում էլ «Իրավունք»-ը շահեց դատը: Չդիմանալով ճշմարտությանը «Կյանք խոսքը» պարտության դրոշակ պարզած հայտնվեց միջազգային դատական ատյաններում հույս ունենալով գոնե այնտեղ կարողանա հերքել հաստատված փաստերը: Հարկ է նշել, որ հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ այդ կառույցի ներկայացուցիչներից մեկը բացահայտորեն հայտարարեց, որ Անժելա Սարգսյանն իրենց կառույցի անդամ էր և հավելեց, որ այժմ նա կառույցի հետ ընդհանրապես կապ չունի: Հարց է, այժմ կապ ունի՞ թե ոչ , քանի որ ինչպես նախկինում էին ժխտում կառույցին նրա անդամ լինելը, այնպես էլ այժմ հնարավոր է գործում են նույն սցենարով: Ինչևիցէ, թողնենք «Կյանքի խոսք» -Անժելա Սարգսյան «միության» մասին բացահատումները, քանի որ այդ բացահայտումները ինքստինքյան կանի ժամանակը: Հայաստանի երեք դատական ատյաններում հաստատված ճշմարտությունը այժմ էլ քննության է առել միջազգային դատական ատյանը, այս դեպքում արդյո՞ք ՀՀ պետք է ցուցաբերի միջամտություն թե ոչ , ահա այս հարցով էլ «Իրավունք» զրուցեց ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանի հետ: Նրա խոսքով նման դատական գործընթաց Հայստանում գրանցվել է նաև Եհովաների վկաներ աղանդավորական կառույցի հետ կապված, երբ Հայաստանում, նրանց հայցը մերժվեց, նրանք դիմեցին միջազգային դատարան, որտեղ էլ նրանք իրենց «չափանիշներով» բավարարեցին եհովայի վկաների պահանջները. «Պետությունը ի՞նչ կարող է անել, երբ եվրոպական բարձր դատարան կոչվածը առաջնորդվում է իր չափանիշներով: Պետությունը այստեղ կարող է մեկ բան անել`Եվրոպական դատերի այդ նորմերը ճանաչել, հմտանալ, որպեսզի կարողանա պաշտպանի ճշմարտությունը: Այնտեղի մեր պաշտպանները պետք է լինեն նաև հմուտ միջազգայնագետներ, սա մեր շահերը պաշտպանելու ձևերից մեկն է: Նման դպքերում անհրաժեշտ է պատրաստել լավ կադրեր Եվրոպական նորմերին «դիմագրավելու» համար»,-նշում է ՎարդանԱսցատրյանը:

Ըստ պրն. Ասցատյանի, եթե ցանկություն կա ապրել եվրոպական չափանիշներով պետք է այդ չափանիշները յուրացնել, սակայն յուրացնել այնպես, որ երբեք չտուժի ազգային շահը և հարկ եղած դեպքում կատարել անհրաժեշտ հակադարձում: «Այսքան ժամանակ մտել ենք եվրոպա ասելով, որ արևմտյան արժեքները մեզ համար բարձր են, այդ արժեքներից քանի՞ բարձր արժեք է Հայաստան մտել, կատարվել է հակառակը, միայն ցածր արժեքներն են այնտեղից մուտք գործում Հայաստան»,-փաստում է Վ.Ասցատրյանը:

Ցավալին այն է, որ այս մասին այս կերպ խոսում է պետության այն ներկայացուցիչը, ով առաջիններից պետք է լինի պայքարողներից մեկը` այդ ցածր արժեքները Հայաստան մուտք գործելու պարագայում: Էլ չենք ասում, որ եթե հենց կրոնի վարչության պետն արդեն չգիտի ինչպես պետության շահերը պաշտպանել միջազգային ատյաններում, սեփական երկրում վխտացող աղանդավորների պատճառով, էլ ումից ինչ պահանջենք:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում