ՍԵԴԱ-ԱՄԻՐ ԿԱՐԱՅԱՆ. «ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ԱՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ»

Արխիվ 12-16

ՍԵԴԱ-ԱՄԻՐ ԿԱՐԱՅԱՆ. «ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ԱՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ»


Ռոբերտ Ամիրխանյանի՝ Կամերային երաժշության տանը կայանալիք համերգի մասին «Իրավունքն» արդեն հասցրել է պատմել իր ընթերցողին: Համերգին մասնակցելու համար Գերմանիայից Երևան էր ժամանել երգչուհի ՍԵԴԱ-ԱՄԻՐ ԿԱՐԱՅԱՆԸ, ով, ի դեպ, Ռոբերտ Ամիրխանյանի աշակերտուհին է եղել. «Ամեն անգամ մեծ պատասխանատվություն է ինձ համար ելույթ ունենալ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Մենք միասին աշխատում ենք արդեն 15 տարի՝ ուսումնական շրջանից սկսած: Դեռ սովորում էի մաեստրոյի մոտ, երբ առաջարկ ստացա նրանից հանդես գալ բեմում` իր հետ միասին: Այս ընթացքում մենք բազմաթիվ բեմելներ ենք ունեցել, ինչն ինձ համար շատ պատասխանատու է, բայց երբ սիրում ես երաժշտությունը, ոչինչ չի խանգարում աշխատել: Մեծ հաճույքով եմ կատարում Ամիրխանյանի ստեղծագործությունները և միշտ անհամբերությամբ եմ սպասում հաջորդ համերգներին»,-«Իրավունքի» հետ ունեցած զրույցում անկեղծացավ երգչուհին: Ըստ նրա 15 տարվա ընթացքում ունեցած համերգներից, այս մեկն առանձնանում էր նրանով, որ այն Ռոբերտ Ամիրխանյանի գրեթե առաջին վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունն է. «Մեր համերգները մշտապես եղել են կամերային ժանրի մեջ՝ դաշնամուր և ձայն, և նրա նվագակցությամբ ես երգել եմ իր երգերը: Սակայն, այստեղ այսօր ներկա էր մեծ երգչախումբ, իսկ կանտատի առաջին կատարումը նաև օրկեստրի մասնակցությամբ էր»,-հավելեց երգչուհին:

Նշենք, որ համերգային ծրագրում ընդգրկված էր Ռոբերտ Ամիրխանյանի ինչպես վերջին շրջանի, այնպես էլ` արդեն բոլորին հայտնի երգերը՝ «Տաղ անձնական» շարքից: Սակայն, հանդիսատեսն անհամբեր սպասում էր «Կանտանտ սիրո» ստղծագործության կատարմանը: Այն, ինչպես պարզվեց, պատվիրել էր գերմանական «Օրատորիում խոռ» երաժշտական հեղինակային կենտրոնը: Ուստի մեզ հետաքրքրեց, թե երաժշտության պատվիրված լինելը որևէ կերպ ազդո՞ւմ է ստեղծագործական գործընթացի վրա, որին ի պատասխան կոմպոզիտորն ասաց. «Բոլոր դեպքերում, եթե հեղինակը որևէ գործ է գրում, այն պատվեր է. Մի դեպքում պատվիրում է մեկ ուրիշ մարդ, մյուս դեպքում` ինքդ ես քո պատվիրատուն: Այնպես որ ոչինչ չի փոխվում»:

 

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում